.
Համագումար՝ ՀԱԵ Արցախի ծառայողական կազմի և համայնքի անդամների մասնակցությամբ

Նոյեմբերի 16-18-ն Աղվերանում կայացավ համագումար՝ ՀԱԵ Արցախի ծառայողական կազմի և համայնքի անդամների մասնակցությամբ:

Խորագիրը՝ «Նրանից, Նրանով, Նրա համար...» Հռոմ. 11.36: Նպատակը՝ միաբանության մեջ Աստծո հետ ժամանակ անցկացնելու հետ մեկտեղ, նաև խորհելու առիթ տալ եկեղեցու հետագա գործունեության ուղղությամբ: Համագումարին որպես խոսնակ հյուր՝ ներկա էր նաև Մոնրեալի «Առաջին Հայ Ավետարանական Եկեղեցու» հովիվ Վեր. Ջորջ Դաբոն տիկնոջ հետ՝ իր մխիթարական խոսքն ուղղելու ներկաներին և Աստծո Խոսքով բաժնեկցելու ու քաջալերելու նրանց։ Ներկաներն առիթ ունեցան մի քանի նյութի շուրջ խորհելու՝ մեր արմատների և ինքնության (Հռոմ. 8.15, 1.12), Աստծո հետ մտերմության  (Մարկ. 1.35) և գործնական հավատքի քայլի (Մատթ. 17.19, Հովհ. 14.12, 11.40) վերաբերյալ: 

Վեր. Հովհաննես Հովսեփյանը խոսեց Փիլ. 1.27-30 համարների շուրջ և կոչ աչեց Քրիստոսի Ավետարանին հավատարիմ և վայել կեցվածք դրսևորել բոլոր իրավիճակների մեջ՝ չզարհուրելով հակառակորդից:

Համագումարի շրջանակներում կայացավ նաև անդամական ժողով, որտեղ մի շարք կարևոր հարցեր քննարկվեցին՝ ապագայի տեսլականի շուրջ:

Համագումարն ամփոփվեց Հաղորդության պաշտամունքով, որի պատգամաբերը վեր. Հովհաննես Հովսեփյանն էր: Վերապատվելին խոսեց Հռոմ. 11.36 համարի շուրջ, որը հիշեցում է հավատացյալներին՝ մենք ստեղծված ենք Աստծո փառքի համար: Համագումարի ընթացքում պաշտամունքները վարեց և Հաղորդությունը մատակարարեց ՀԱԵ Արցախի նորանշանակ հովիվ պատ. Արմո Արզումանյանը:

Նախորդ
...
X