Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու երիտասարդ ծառայողները նոյեմբերի 13-17-ը «Բացատրական քարոզ» դասընթացի շրջանակներում առիթ ունեցան ուսումնասիրել Հին Կտակարանը, դրա շուրջ քարոզներ պատրաստելու կարևորությունն ու խնդիրները, ինչպես նաև գործնական օրինակներով սովորեցին Հին Կտակարանից քարոզ պատրաստելու մեթոդաբանությունը:
Դասախոսը՝ եբրայերենի և Հին Ուխտի մասնագետ, բազմաթիվ աստվածաբանական ու հոգևոր գրքերի հեղինակ, աստվածաբան, հովիվ Ալեքսեյ Պրոկոպենկոն էր:
Դասախոսը սեմինարի 5 օրվա ընթացքում անդրադարձավ նաև Հին Կտակարանի տարբեր ժանրերին, առանձին հերոսներին ու գրքերին, խոսեց դրանց շուրջ քարոզելու առանձնահատկությունների մասին: