.
Արժևորման և երախտագիտության պաշտամունք Ալավերդիում

ՀԱԵ հովիվ վեր. Արթուր Օչինյանն ավարտեց իր ծառայությունն Ալավերդու եկեղեցում, որը հովվում էր հիմնադրման օրվանից՝ մոտ 24 տարի: ՀԱԵ Հոգևոր Խորհրդի որոշմամբ՝ վերապատվելին իր ծառայությունը կշարունակի որպես ՀԱԵ Նոյեմբերյանի հոգևոր հովիվ:

2023 թ.-ի նոյեմբերրի 26-ին ՀԱԵ Ալավերդու համայնքը տերունական պաշտամունքի ընթացքում արժևորեց ու շնորհակալություն հայտնեց վեր. Արթուր Օչինյանին ու տիկնոջը՝ Գայանե Շարբաթյանին, երկարամյա անձնվեր ու աստվածահաճո ծառայության համար:

ՀԱԵ Ալավերդու հոգաբարձուները երախտիքի խոսք հնչեցրին ու հուշանվեր հանձնեցին վեր. Օչինյանին, այնուհետև հոգաբարձուները, օգնական հովիվ Խաչիկ Նազարյանն ու ՀԱԵ ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն աղոթեցին Օչինյան ընտանիքի ու նոր վայրում նրանց առաքելության համար:  

Օրվա պատգամաբերը Վեր. Արթուր Օչինյանն էր: Եկեղեցու բեմից վերջին անգամ նա խոսեց Բ Պետրոս 1.3-7 համարների շուրջ՝ անդրադառնալով մարդկանց առջև Հիսուս Քրիստոսի մեծությանը:

 

Նախորդ
...
X