.
Քեսաբի ՀԱԵ շենքի վերաբացումը

Տոնական միջոցառմամբ ու հանդիսավոր արարողությամբ կիրակի՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ Քեսաբի Հայ Ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաբացման արարողությունը: Քեսաբի կենտրոնում գտնվող եկեղեցու մեծ շենքը ամբողջովին հրկիզվել  եւ քանդվել էր ահաբեկիչների կողմից 2014թ.-ի մարտին՝ Քեսաբի գրավման ժամանակ: 3 տարի անց Աստծո ողորմության, հազարավոր քրիստոնյաների աղոթքի եւ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) ջանքերի շնորհիվ Սուրբ Երրորդություն եկեղեցին դարձյալ մարդաշատ է: Տոնական տրամադրությամբ, Աստծուն շնորհակալ սրտով եւ խաղաղության ու վերականգնման հույսով, եկեղեցաշենքի նավակատիքի պաշտամունքին ներկա էին ՄԱՀԱԵՄ նախագահ Վեր. Մկրտիչ Կարագյոզյանը, միության կենտրոնական մարմնի ատենապետ Վեր. դոկտ. Փոլ Հայդոսթյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Վեր. Յարություն Սելիմյանը, Քեսաբի եկեղեցու հովիվ Պատ. Ժիրայր Ղազարյանը, Լիբանանից եւ Սիրիայից Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմնի անդամներ, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քույր համայնքների ներկայացուցիչներ:

Նախորդ
...
X