.
Սուրբ Ծնունդը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում

Ինչպես ողջ քրիստոնյա աշխարհը, այնպես էլ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին մեծ սպասումով ու յուրահատուկ պատրաստությամբ է դիմավորում Սուրբ Ծնունդը: Նախորդ օրը՝ հունվարի 5-ի երեկոյան, ՀԱԵ երիտասարդներից կազմված խմբերը՝ Երևանում ու Հայաստանի տարբեր շրջաններում, Սուրբ Ծննդյան երգերով են ավետում Փրկչի ծնունդը: Նախապես կազմված երգչախմբերն այցելում են համայնքի անդամներին ու երգում նրանց տան դռների առջև՝ այդ կերպ բարի լուրը հասցնելով նաև հարևաններին:

Այնուհետև, հունվարի 6-ին, ՀԱԵ բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան պաշտամունք է անցկացվում: Ամեն տարի Երևանում Սուրբ Ծնունդը միասնական պաշտամունքի օր է: Այս տարի ևս Բաղրամյան 18-ում ՀԱԵ համայնքին էին միացել ՀԱԹ-ի, Այնթապի, Աբովյանի  և «Հույսի Տուն» եկեղեցու անդամները: Պատգամաբերը՝ Արմեն Միսակյանը, խոսեց Մաթևոս 2.1-12 համարների շուրջ: «Լույսը խավարում» վերնագրված պատգամի կարևոր շեշտադրումը՝ Քրիստոսի Ավետարանի բարի լուրը տարածող լույս լինելն էր. ինչպես Բեթլեհեմյան Աստղը ուղեցույց էր մոգերի համար, որպեսզի չխոտորվեն ու գտնեն Փրկչին, այնպես էլ մենք՝ յուրաքանչյուր քրիստոնյա, պետք է Փրկչին գտնելու ուղեցույց՝ լույս լինի (պատգամը կարող եք լսել այստեղ՝ https://www.eca.am/post/1760):

Պաշտամունքի ավարտին մասնակիցները Բեթլեհեմյան Աստղի տեսքով հուշանվերներ ստացան որպես հիշեցում, որ առաքելություն ունեն՝  Քրիստոսով լուսավորելու խավարը: 

Նախորդ
...
X