.
ՀԱԵ-ն Աբովյանում նոր հոգեվոր հովիվ ունի

Հայատանյայց Ավետարանական եկեղեցին Աբովյանում նոր հոգեւոր հովիվ ունի: Կիրակի՝ հուլիսի 23-ին, ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի եւ ՀԱԵ հովվական հանձնախմբի անդամ Վեր. Գառնիկ Թութիկյանի առաջնորդությամբ, կիրակնօրյա պաշտամունքի ավարտին, տեղի ունեցավ եկեղեցու նոր հովվի՝ պատվելի Արամ Բաբաջանյանի պաշտոնակոչության արարողությունը: Ավագ հովիվ Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց Աբովյանում ժամանակավոր ծառայություն իրականացնող պատվելի Ավետիք Խաչատրյանին ու նրա տիկնոջը, աղոթք բարձրացնելով նրանց հետագա ծառայության համար: Այնուհետեւ համայնքին ներկայացրեց եւ աղոթեց Աբովյանի ՀԱԵ-ում հիմնական ծառայության անցնող պատվելի Բաբաջանյանի համար, ով իր հերթին, ՀԱԵ կարգի համաձայն, համայնքի առջեւ հանդիսավորությամբ խոստացավ հավատարմությամբ կատարել ծառայությունն ու հավատարիմ մնալ իր կոչմանը:  

Արամ Բաբաջանյանը ծնվել է 1987 թ-ի նոյեմբերի 26-ին՝ Ստեփանավան քաղաքում: 
2004 թ-ին ավարտել է Ստեփանավանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը: 
Ենթարկվելով ՀՀ զինապարտության մասին օրենքին, հավատարիմ մնալով ՀՀ պետականության շահի, անվտանգության և զարգացման խորը գիտակցությանը և առաջնորդվելով ՀՀ պետականության և օրինակելի քաղաքացու վերաբերյալ քրիստոնեական մոտեցմամբ ու վարդապետությամբ՝ 2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ սահմանապահ զորքերում: 
2004 թ.-ին, իր հոգևոր ծնունդը ստանալով Ստեփանավանի ՀԱԵ-ում, խորը գիտակցությամբ և նվիրումով անդամակցել է վերջինիս: Իբրև պատասխան Արարիչ և փրկիչ Աստծու սիրուն և շնորհքին, և իբրև արտահայտությունն իր այն գիտակցության թե լավագույն ձևը ու տեղը իր շնորքներն ու տաղանդները Աստծուն ու հայ ժողովրդին ծառայեցնելու դա հոգևոր գործն է, Արամը որոշեց իրեն նվիրել հովվական ծառայությանն ու հասարակական հանրօգուտ գործունեությանը: Հենց այդ նպատակով էլ, զինվորական ծառայությունից հետո, որոշեց ստանալ աստվածաբանական կրթություն: 
2009-2012 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում:
Մեկ տարի փորձառական շրջան անցնելուց հետո, ՀԱԵ Հովվական Հանձնախմբի և Հոգևոր Խորհրդի որոշմամբ, 2013թ.-ին ստացել է քարոզչության արտոնություն՝ կոչվելով Պատվելի:   
2014-2017 թթ. Սովորել և ավարտել է Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Ճեմարանը (NEST) ՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի կոչում: 
Նշանված է: 

Նախորդ
...
X