Հայաստանի տարբեր շրջաններից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու հովվական ծառայության պատրաստվող եղբայրներն այս օրերին Երևանում էին՝ հովիվների պատրաստության երկամյա ծրագրի հերթական դասընթացին մասնակցելու նպատակով:
Փետրվարի 19-22-ը դասախոս վեր. Հովհաննես Բաջանյանը դասընթացի 30-ից ավելի մասնակցի համար խոսեց բացատրական քարոզի պրակտիկայի մասին:
Դասընթացի 4 օրերին մասնակիցներն անցան բացատրական քարոզի ստեղծման բոլոր փուլերով՝ գաղափարից մինչև ներկայացում՝ անդրադառնալով նաև թեմատիկ, տեքստային և բացատրական քարոզների առանձնահատկություններին:
Այս դասընթացի արդյունքները ևս կամփոփվեն տնային հանձնարարություններով ու քննությամբ: