.
ՀԱԵ Բերդի համայնքի հովվի հրաժեշտի պաշտամունքը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Բերդի համայնքը, օգոստոսի 20-ին՝ կիրակի օրը, հրաժեշտ տվեց 4 տարի համայնքը հովված պատվելի Ատոմ Սիմոնյանին: Պատվելին վերջին պատգամը տվեց, որից հետո համայնքին քաջալերեց, եւ պատ. Սիմոնյանին հետագա ծառայության համար օրհնության խոսքեր հղեց Վեր. Ալբերտ Փայտյանը: ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն աղոթեց պատ. Ատոմ Սիմոնյանի ու նրա ընտանիքի համար: Պաշտամունքի ավարտին, հյուրասիրության սեղանի շուրջ, բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաեւ համայնքի անդամներից, ովքեր պատ.Սիմոնյանի համար նաեւ փոքրիկ հուշանվեր էին պատրաստել: ՀԱԵ հոգեւոր Խորհուրդի որոշմամբ պատ. Ատոմ Սիմոնյանն իր ծառայությունը կշարունակի Երեւանի Բաղրամյան 18-ում, որպես օգնական հովիվ: 

Նախորդ
...
X