.
Քրիստոս հարյավ ի մեռելոց
«Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում:
Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի»:

Հ. Թումանյան («Զատկի առիթով» հոդվածից)
 
 

Մեր քրիստոնեական հավատի հիմը և մեր քարոզած Ավետարանի անկյունաքարը Քրիստոսի Հարությունն է։ Այն նախապես կանխագրված էր Աստծո Խոսքի մեջ և իրականացավ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Իր կյանքով, մահվամբ և հարությամբ Նա ազատագրեց մեզ մեր մեղքերից, որից մենք ինքներս ազատվել չենք կարող: Իր կենդանի ներկայությամբ Նա առաջնորդում է մեզ նաև այսօր՝ նույնիսկ ամենադժվար և ցավալի օրերի մեջ: Իր Երկրորդ Գալստյան սպասումով Նա ապահովել է մեր վաղվա օրն ու ապագան՝ հարության և հավիտենական կյանքի խոստումը շնորհելու։ 

 

«. . . Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն . . .»
Ա Կորնթ. 15.3-4

 
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Վերապատվելի Հովհաննես Հովսեփյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ