.
ՀԱԵ Ասկերանի պատանիներն ու երիտասարդները միասին են նշել Հարության տոնը

Մեկ տարի առաջ Քրիստոսի Հրաշափառ Հարության բարի լուրը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Ասկերանի երիտասարդներն ու պատանիներն ավետում ու տոնում էին Արցախում: Մեկտեղ հավաքվելն ապրելակերպ էր, Տիրոջ ներկայության մեջ միաբանվելը՝ կենսական պահանջ:    

Մեկ տարի առաջ նրանք հարևաններ էին, համաքաղաքացիներ…  իսկ հիմա Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից հավաքվել էին Երևանում՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում, որպեսզի Տիրոջ պատվերի համաձայն՝ մեկտեղ հավաքվելը չթողնեն և գոնե տարին երկու անգամ՝ Սուրբ Ծնունդին ու Սուրբ Հարության տոնին ասկերանցիներով միաբանվեն, փառաբանեն Աստծուն, լսեն Նրա Բարի Լուրը:  

«Աստծո Խոսքից անդրադարձ կատարվեց այն հատվածին, որ Մարիամը դատարկ գերեզմանի առաջ կանգնեց ու սկսեց լացել, բայց երբ շրջվեց ու արձագանքեց Տիրոջ ձայնին, հարության հույսով լցվեց»,- նշեց ժամանակին Ասկերանի ՀԱԵ ՔԴ պատասխանատու Անգելինա Դանիելյանը, ով ՀԱԵ ավագ հովվի ու ՔԴ տնօրենի քաջալերությամբ շարունակում է կապ պահել երիտասարդների ու պատանիների հետ՝ ժամանակ առ ժամանակ նրանց մեկտեղ հավաքելով։

Հարության տոնին նվիրված ծրագիրը հագեցած էր փառաբանության երգերով ու տոնի հետ կապված խաղերով։

Ամեն բան կարծես նույն էր, բայց տեղանքն էր ուրիշ:

Նախորդ
...
X