Եկեղեցու համառոտ պատմությունը
Հարավ Արևմտյան թաղամասի ՀԱԵ-ն ծնունդ է առել տնային խմբակից՝ 1996 թ.-ին: 5 տարուց ավելի երեսունից քառասուն հոգի հավաքվում էին տնային պայմաններում՝ պաշտելու Աստծուն: Այդ ընթացքում ՀԱԵ տարբեր հովիվներ ու քարոզիչներ են մարդկանց փոխանցել Աստծո Խոսքը: 2001 թ.-ին համայնքի համար շենք գնվեց Րաֆֆու 35/1 հասցեում, որը դարձավ եկեղեցական լիարժեք ծառայություններ սկսելու մեկնարկ: Կիրակնօրյա և պատանյաց ծառայությունների համար հիմք հանդիսացավ տնային խմբակին զուգահեռ Երևանի թիվ 191 և 162 դպրոցներում ռուսերենի ուսուցչուհի Իննա Ավակովայի (ով մինչ օրս ՀԱԵ ՀԱԹ ՔԴ պատասխանատուն է) նույն դպրոցներում սկսած քրիստոնեական դաստիարակության ծառայությունը: 2004 թ.-ից երկու դպրոցում գործող բոլոր հոգևոր խմբակները՝ մանկական, պատանեկան ու երիտասարդական ծառայությունները, միավորվեցին եկեղեցաշենքում, և եկեղեցին սկսեց գործել իր ողջ զորությամբ՝ տարածելով Աստծո լույսը Հարավ Արևմտյան թաղամասի բնակչության մեջ, որտեղ շարունակում է իր առաքելությունը մինչ օրս: ՀԱԹ-ի ՀԱԵ-ն իր պատմության տասնամյակների ընթացքում բազմաթիվ հովիվներ է ունեցել. 2001-2003 թթ. եկեղեցին հովվել է Պետրոս եղբայրը, 2003-2005 թթ. իրենց հոգևոր ծառայությունն են բերել այցելող հովիվներ Վեր. Համլետ Կյուրեղյանը, Վեր. Հովհաննես Հովսեփյանը, Վեր. Գևորգ Գասպարյանն ու Պատ. Ստեփան Վարդանյանը: 2005-2008 թթ. եկեղեցու հովվությունը ստանձնել է Վեր. Ռենե Լևոնյանը, 2008-2016 թթ.-ին՝ Վեր. Գևորգ Գասպարյանը, 2016-2021 թթ.-ին՝ Պատ. Գագիկ Դանիելյանը: 2021 թ. հուլիսից մինչև 2025թ.-ի սեպտեմբերը հոգևոր հովիվը Վեր. Ավետիք Խաչատրյանն էր: 2025-ի սեպտեմբերի 1-ից եկեղեցին դարձյալ հովվում է վեր. Գևորգ Գասպարյանը:

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերապատվելի Գևորգ Գասպարյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: Առաջին մասնագիտությամբ առևտրաարդյունաբերության ոլորտի մասնագետ է: Երկար տարիներ նաև պրոֆեսիոնալ սպորտի առաջատարներից է եղել, արժանանալով Սովետական միության սպորտի վարպետի կոչման: Սամբոյի և դյուդոյի Հայաստանի չեմպիոն է: Կյանքն ու նախասիրությունները, սակայն, կտրուկ փոխվել են 1995թ-ին, երբ հանդիպել է Աստծուն և որոշել կյանքը նվիրել Նրան: Վերստին ծնունդից շատ չանցած, նրան վստահվել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում նոր ձևավորված ՀԱԵ հովվի ծառայությունները: 1999թ.-ին ընդունվել և 4 տարի ուսանել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակկադեմիայում, ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: Ավարտելուց հետո 5 տարի եղել է նույն ակադեմիայի հոգևոր տեսուչը: 2008թ.-ից մինչև 2015թ.-ը միաժամանակ եղել է Զեյթունի և ՀԱԹ ՀԱԵ հոգևոր հովիվը: 2015թ.-ից ավելի քան 6 տարի հովվել է ՀԱԵ-ն Վանաձորում: Մի քանի անգամ ընտրվել է Միության խորհրդի, ու դրան կից հանձնախմբերի կազմում, եղել է նաև Խորհրդի նախագահի պաշտոնում: 2021 թ.-ի վերջից մինչև 2025թ.-ի օգոստոսի վերջը՝ Երևանի ՀԱԵ Բաղրամյան 18-ի հովիվն էր: 2025-ի սեպտեմբերից ստաձնել է ՀԱԵ ՀԱԹ-ի հովվությունը: Ամուսնացած է Լարիսա Պետրոսյանի հետ, ունեն երեք զավակ, վեց թոռնիկ:
Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց
Կիրակնօրյա պաշտամունք
Կիրակի, ժամը՝ 11։00
Մանուկների ծառայություն
Շաբաթ, ժամը՝ 15:00
Պատանիների ծառայություն
Կիրակի, ժամը՝ 14:00
ՍԳ սերտողություն պատանիների համար
Երեքշաբթի, ժամը՝ 16:30
ՍԳ սերտողություն պատանի աղջիկների համար
Կիրակի, ժամը՝ 16:00
ՍԳ սերտողություն երիտասարդների համար
Երկուշաբթի, ժամը՝ 18:30
ՍԳ սերտողություն պատանի տղաների համար
Շաբաթ, ժամը՝ 20:00
Երիտասարդների ծառայություն
Հինգշաբթի, ժամը՝ 18։00
ՍԳ սերտողություն կանանց համար
Շաբաթ, Ժամը՝ 17:00
Աշակերտաց
Շաբաթ, ժամը՝ 18:00
Պատրաստվողներ
Կիրակի, ժամը՝ 13:00
Աղոթաժողով
Երեքշաբթի, ժամը՝ 18:00
Հոգևոր հովվի ընդունելություն
Օրն ու ժամը նախապես պայմանավորվել
Նկարչության խմբակ
Երեքշաբթի , ժամը՝16:00
Ուրբաթ, ժամը՝ 16։30