.
Հայաստանյայց Ավետարանական «Հույսի Տուն» եկեղեցի

Եկեղեցու համառոտ պատմությունը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Երևանի Շենգավիթ համայնքում ծառայությունը սկսել է 2003-2004 թթ.-ին՝ օգտվելով Հույս Հայաստանի Համար բարեգործական կազմակերպությանը պատկանող շինությունից, որը գտնվում էր Բագրատունյաց 1-ին նրբ., 18/1 հասցեում: Դա նպաստեց նաև եկեղեցու անվան ընտրության հարցում. այն կոչվեց «Հույսի Տուն» Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի: Հովվական ծառայությունը սկսեցին Ստեփան Վարդանյանն ու Տիգրան Հարությունյանը: 2014 թ.-ից եկեղեցին գործում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակին պատկանող շենքում, որտեղ լիարժեք ծառայություն է իրականացվում՝ կիրակնօրյա պաշտամունքներ, քրիստոնեական դաստիարակություն, Աստվածաշնչի սերտողություններ տարբեր խմբերի համար, տարատեսակ խմբակներ երեխաների ու պատանիների համար: 2020 թ.-ից մեկ տարով եկեղեցու հովվությունը ստանձնեց վեր. Ավետիք Խաչատրյանը: 2021 թ.-ի սեպտեմբերից, ուղիղ 4 տարի «Հույսի Տուն» ՀԱԵ հովիվը պատվելի Սուրեն Մակարյանն էր: 2025-ի սեպտեմբերից այդ ծառայությունը ստանձնել է վեր. Գառնիկ Թութիկյանը:  

 

Հովվի կենսագրությունը

 

Վեր. Գառնիկ Թութիկյանը ծնվել է 1960թ․-ին Կիրովական, ներկայիս Վանաձոր քաղաքում։ 1977թ.-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1983-ին՝ Երևանի ճարտարագիտական համալսարանը։ Ապաշխարել է 1993թ մայիսին, երկու տարի անց ջրային մկրտություն է ստացել։ 1995թ-ից ակտիվ ծառայում է հոգևոր դաշտում, եղել է պատանյաց, երիտասարդաց առաջնորդ, մեծահասակների աստվածաշնչի սերտողության խմբեր վարել։1998թ.-ից մինչ օրս հովվական ծառայության մեջ։ Տարբեր տարիներին հովվել է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Վանաձորի ՀԱԵ համայնքները։  2005-ին  Ավարտել է Երևանի ԱվետԱստվածաբանական ակադեմիան։ 2009-ին ձեռնադրվել որպես վերապատվելի։ Մինչև 2025թ.-ի սեպտեմբերը 25 տարի հովվել է Դիլիգանում ՀԱԵ-ն: Այժմ ՀԱԵ «Հույսի Տուն» համայնքի հովիվն է ։ Ամուսնացած է Մարինե Իսրայելյանի հետ։  Ունեն 3 զավակ և 4 թոռ։ 

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

 

Կիրակնօրյա պաշտամունք
Կիրակի, ժամը՝ 11։00

Մանուկների ծառայություն

Շաբաթ, ժամը՝ 11:00

Պատանիների ծառայություն

Կիրակի, ժամը՝ 13:00

Երիտասարդների ծառայություն

Երեքշաբթի, ժամը՝  18։15

ՍԳ սերտողություն 

Ուրբաթժամը՝ 18:00

ՍԳ սերտողություն կանանց համար

Չորեքշաբթի, ժամը՝  11։00

Աշակերտաց

Հինգշաբթի, ժամը՝ 17:00

Շաբաթ, ժամը՝ 12:45

Նկարչության խմբակ

Չորեքշաբթի , ժամը՝15:30

  Ուրբաթ, ժամը՝ 15։30

Դիզայնի խմբակ

Հինգշաբթի , ժամը՝15:30

 

 

 

Նախորդ
...
X