.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում

Եկեղեցու համառոտ պատմությունը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Նոյեմբերյանում իր ծառայությունը սկսել է 2001 թվականին։ Սակայն դեռ 2000-ական թթ. Իջևանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվ  վերապատվելի Ալբերտ Փայտյանն ամսական և շաբաթական այցելություններ է սկսում Նոյեմբերյան համայնքում։ 2001 թ. Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Նոյեմբերյանի հովիվ է նշանակվում վերապատվելի Գառնիկ Թութիկյանը։ Կազմակերպվում են կիրակնօրյա պաշտամունքներ։ Մեծ ոգևորությամբ սկսում են կազմակերպվել Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության միջոցառումներ։ Յուրաքանչյուր ամառ մանուկների համար կազմակերպվում են բակային ճամբարներ։ Գործում են կիրակնօրյա և պատանյաց խմբեր։ 2015 թ. Նոյեմբերյանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվ է նշանակվում պատվելի Դավիթ Բաբայանը, ով հովվում է մինչև 2023 թ.։

2023 թվականի դեկտեմբերի 3-ից մինչ օրս եկեղեցու հովիվը վերապատվելի Արթուր Օչինյանն է։ 

Հովվի կենսագրությունը

Վեր. Արթուր Գագիկի Օչինյանը ծնվել է 1974 թ.-ի մայիսի 13-ին, ք. Ստեփանավանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1993-1995 թթ.-ին ծառայել է Հայկական Զինված Ուժերում: 1995 թ.-ին ընդունվել է իրավատնտեսագիտական համալսարան և ստացել իրավատնտեսագետի որակավորում, բակալավրի աստիճան: 1993 թ.-ից հաճախել է Ստեփանավանի ՀԱԵ և զինվորական ծառայությունից հետո ծառայել նույն եկեղեցու քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) և եկեղեցական ոլորտում: 1999 թ.-ին ԱՀԱԸ-ի կողմից նշանակվել է Ալավերդու գրասենյակի պատասխանատու և իրականացրել ՀԱԵ ծրագրեր: 2001-2005 թթ. սովորել և ավարտել է ՀԱԱԱ -ն՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: Ավարտելուց հետո շարունակել է Ալավերդու ՀԱԵ հովվությունը մինչ 2023 թ.-ի նոյեմբերը: Վերջին 1,5 տարվա ընթացքում համատեղությամբ հովվել է նաև Թումանյանի ՀԱԵ-ն: 2023 թ.-ի դեկտեմբերից ՀԱԵ Նոյեմբերյանի հոգևոր հովիվն է: Ձեռնադրվել է 2014 թ.-ին: 1999 թ.-ից ամուսնացած է ՔԴ ծառայող Գայանե Շարբաթյանի հետ, ունեն երկու երեխա:                       

 

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

 

Երեքշաբթի

Սուպեր աղջիկ

16։00

 

Հինգշաբթի

Աշակերտաց

16։00

 

Հինգշաբթի

ՍԳ Սերտողություն

14։00

 

Շաբաթ

Աղոթաժողով

13։00

 

Շաբաթ

Պատանյաց

15։30

 

Շաբաթ

Տիկնանց

12։00

 

Կիրակի

Տերունական պաշտամունք

11։00

 

Կիրակի

Մանկական ծառայություն

13։00

 

 

Նախորդ
...
X