.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում

 

Եկեղեցու համառոտ պատմությունը

 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտում ծառայությունը սկսել է 1998 թ.-ին: 1988 թ.-ի Երկրաշարժից ամենաշատը տուժած Շիրակամուտն այդ տարիներին հոգևոր կյանքի քաղց և բազում սոցիալական խնդիրներ ուներ: Գյուղում չկար նաև եկեղեցի: Հայ Ավետարանչական ընկերակցության բարեգործական ծրագրերին զուգահեռ սկսվեց նաև եկեղեցական ծառայություն: Բարեգործական ծրագրերի ու հոգևոր ծառայությունների պատասխանատվությունը վստահվեց Սուրեն Մակարյանին: 2000 թ.-ին գնվեց ներկայիս եկեղեցաշենքը: Հոգևոր կյանքը Շիրակամուտում սկսեց արթնություն ապրել: Սկսվեցին կանոնավոր պաշտամունքներ, կիրակնօրյա դպրոց, ամառային բակային ճամբարներ, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության միջոցառումներ, ավետարանչություն, եղբայրական այցելություններ, հովանավորության ծրագրեր: 2002-2005 թթ.-ին եկեղեցին հովվեց ծնունդով Շիրակամուտից Վաչագան Ֆրանգյանը: 2005-2013 թթ.-ին եկեղեցու հոգևոր ծառայությունները՝ Վանաձորի ՀԱԵ հովվության հետ համատեղության կարգով, իրականացնում էր վեր. Սամվել Կիրակոսյանը՝ օգնական հովիվ Վարդան Ափինյանի հետ միասին, վերջինս 2013-2018 թթ.-ին ստանձնեց Շիրակամուտի եկեղեցու հովվությունը: Այդ տարիներին էր, որ ձևավորվեց եկեղեցու հոգաբարձությունը, կազմվեցին անդամական ցուցակները, հատուկ ուշադրություն դարձվեց ՔԴ ծառայողների և աշակերտաց խմբակների պատրաստությանը: Եկեղեցում բացվեց «Ծերերի խնամքի կենտրոն», որտեղ գյուղի ամենախոցելի ընտանիքներից 10 տարեց շաբաթվա 5 օրերին կարողանում էին սնվել: 2018 թ.-ից մինչ 2025թ.-ի սեպտեմբերը եկեղեցու հովիվն էր վեր. Արամ Մկրտչյանը։ 2025-ի սեպտեմբերից համայնքի հանդեպ հովվական խնամքը ստանձնել է պատ. Սուրեն Մակարյանը: 

 

Հովվի կենսագրությունը

 

Պատվելի Սուրեն Մակարյանը ծնվել է 1975 թ.-ին, Վրաստանի Հանրապետությունում: Միջնակարգ կրթությունը ստացել է Վանաձորում, այնուհետև ընդունվել և ավարտել է Վանաձորի պոլիտեխնիկական ուսումնարանը՝ ստանալով եռակցման մասնագետի որակավորում: Երկամյա պարտադիր զինվորական ծառայություն է անցել Հայկական Զինված ուժերում: 2005 թ-ին ընդունվել և 2009 թ-ին ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիան՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: Վերստին ծնունդը եղել է Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում 1993 թ.-ին: Ապաշխարությունից 6 ամիս անց սկսել է ծառայությունը։ Ծառայել է ճամբարներում՝ որպես մանուկների, պատանիների, երիտասարդների առաջնորդ, իսկ Վանաձորի եկեղեցում՝ որպես հովվի օգնական: 2018 թ.-ին ստացել է քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում: 1997 թ.-ից մինչև 2021 թ.-ի մայիս ամիսը եղել է Սպիտակի ՀԱԵ հոգևոր հովիվը, այնուհետև, մի քանի ամիս ծառայել է Երևանում՝ Բաղրամյան 18-ում՝ որպես օգնական հովիվ: 2021 թ.-ի սեպտեմբերից մինչ 2025թ.-ի սեպտեմբերը Երևանում Հայաստանյայց Ավետարանական «Հույսի Տուն» եկեղեցու հոգևոր հովիվն էր: 2025-ի սեպտեմբերից հովվում է Շիրակամուտում ՀԱԵ համայնքը: Ամուսնացած է Անահիտ Հովհաննիսյան հետ, ունեն 2 որդի:  

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

 

Երեքշաբթի
ժամը 16։00- Սուպեր կին

Հինգշաբթի
ժամը 13:00- Սուրբ Գրքի սերտողություն

ՈՒրբաթ
ժամը 13:00- Աղոթքաժողով
ժամը 14:00- Տիկնանց 1-ին խումբ
ժամը 16:00- Պատանիների աշակերտաց 2-րդ խումբ

Շաբաթ
ժամը14:00- Մանկական կիրակնօրյա
ժամը15:00- Պատանյաց

Կիրակի
ժամը11:00- Միասնական Պաշտամունք
ժամը 12:30- Տիկնաց 2-րդ խումբ
ժամը 12:30- Աշակերտաց մանուկների համար
ժամը 14:15-  Պատանիների աշակերտաց 1-ին խումբ

 

Խմբակներ

Շաբաթ
Ժամը 12:00- Տիկնիկագործության խմբակ
Ժամը 15:15- Բիսեռագործության խմբակ

Կիրակի
Ժամը 12:30- Տիկնիկագործության խմբակ
Ժամը 14:30- Բիսեռագործության խմբակ

 

Նախորդ
...
X