.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Գեղարքունիկի մարզի Վարդենիս քաղաքում

Եկեղեցու համառոտ պատմությունը


Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Գեղարքունիկի մարզի Վարդենիս քաղաքում սկսել է գործել 2006 թ․-ի մարտի 4-ից՝ քրիստոնեական դաստիարակության ծրագրերով: Նախ ձևավորվել են մանուկների ու պատանիների խմբերը՝ կիրակնօրյա դպրոցը, որի միջոցով հարյուրավոր երեխաներ ու նրանց ընտանիքի անդամներն առիթ են ունեցել լսելու Կենդանի Աստծո Խոսքը: 2008 թ.-ի հունվարի 20-ից սկսվել են կիրակնօրյա պաշտամունքներ ու եկեղեցական այլ ծառայություններ մեծահասակների համար: Թեև համայնքը փոքրաթիվ է, բայց ՀԱԵ-ն Վարդենիսում յուրահատուկ ջերմ անկյուն է տեղացիների համար, ովքեր փնտրում են Աստծուն, ուզում են ճանաչել Նրան, սերտել Խոսքն ու փառաբանել Տիրոջ անունը: 2020 թ․-ի պատերազմից հետո Վարդենիսը դարձավ սահմանապահ քաղաք, իսկ ՀԱԵ ծառայության դաշտը մեծացավ: Սահմանամերձ գյուղեր այցելությունը, Սուրբ Ծննդյան Բարի Լուրը փոխանցելը, երեխաների համար բակային ճամբարներ կազմակերպելը դարձել է ՀԱԵ Վարդենիսի ծառայողների առաքելության մի մասը: Եկեղեցին հիմնադրման օրվանից հովվում է Արմեն Մովսիսյանը: 

 

Հովվի կենսագրությունը


Արմեն Գրիգորի Մովսիսյանը ծնվել է 1974 թ․-ի նոյեմբեր 14-ին, ք․Ստեփանավանում՝ բանվորի ընտանիքում։ 1981-91 թթ.-ին սովորել է Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1993 թ․-ի օգոստոս 15-ին ապաշխարել է։ 1994-1997 թթ․-ին ծառայել է Ստեփանավանի Ավետարանական Մկրտական Եկեղեցում՝ որպես օգնական հովիվ։ 1997-99 թթ․-ին պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում։  1999-2003 թթ․ ուսանել է Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի որակավորում։ 1999-2005 թթ.-ին, ուսմանը զուգահեռ՝ ներգրավվել է Երևանում գործող ՀԱԵ Մաշտոցի և Շենգավիթի ՔԴ ծառայություններում, ինչպես նաև Կենտրոնական ՀԱԵ-ում։ 2002-2003 թթ․-ին ծառայել է Աբովյանի ՀԱԵ-ում՝ որպես օգնական հովիվ։ 2006 թ․-ին ընտանիքով գործուղվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, եկեղեցական ծառայություններ սկսել ու մինչև այսօր Աստծո շնորհքով և ողորմությամբ ծառայում է այդ քաղաքում։ 2000 թ․-ից ամուսնացած է ՀԱԵ ՔԴ ծառայող Լյուբով Պոպովայի հետ։ Ունեն 3 երեխա։

 

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

Նկարչություն – Երկուշաբթի` 16:00, Հինգշաբթի` 16:00

Սուրբ գրքի սերտողություն – Չորեքշաբթի` 15:00

Կիրակնօրյա դպրոց (մանուկներ և պատանիներ)  – Շաբաթ 15:00

«Սուպեր կին» - Ուրբաթ` 15:00, Շաբաթ` 13:30

Պաշտամունք – Կիրակի` 11:00

 

Նախորդ
...
X