.
ՀԱԵ տղամարդկանց մեկօրյա տարածաշրջանային համագումար Վանաձորում

«Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ»: Սաղմոս 133.1

 

2024 թ.-ի ապրիլի 20-ին Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզի 9 բնակավայրից ավելի քան 60 տղամարդ հավաքվել էին Վանաձորում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հյուրընկալ հարկի տակ:

 

ՀԱԵ տղամարդկանց հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված մեկօրյա տարածաշրջանային համագումարի այս տարվա խորագիրն էր «Տղամարդու դերը, նշանակությունը և կարևորությունը եկեղեցում»:

 

Համագումարի խոսնակը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատվելի Արամ Բաբաջանյանն էր: Խոսելով Դանիել 1.1-21 համարների շուրջ՝ պատվելին կարևորեց այն դրվագը, երբ Դանիելը հրաժարվեց Նաբուգոդոնոսոր թագավորի առաջարկած սեղանից, քանի որ իր սրտում որոշեց, որ թագավորական կերակուրով ու գինիով չի պղծվելու (Դանիել 18)։ Պատ Արամն առաջարկեց մտածել և քննել, թե եկեղեցու մեջ գտնվող տղամարդկանց այսօր ինչպիսի՞ սեղաններ են առաջարկվում, սեղաններ, որոնք փոխաբերական իմաստով թե՛ ներքին և թե՛ արտաքին երևույթներ են։ Եվ արդյո՞ք Աստծո շնորհով կարողանում են որոշում կայացնել՝ ոչ ասելու այդ առաջարկվող սեղաններին: Խոսնակը շեշտեց, որ տղամարդը եկեղեցում պետք է ստանձնի այս դերը և կարևորի հոգևոր կյանք ապրելու իր կայացրած որոշումը։

 

Միասնական պաշտամունքից, Աստծո Խոսքը սերտելուց և հոգևոր հաղորդակցությունից բացի, համագումարի մասնակիցները մտերմացան նաև խաղերի միջոցով՝ ցուցադրելով իրենց կարողությունները տնային ու կենցաղային գործերում:

 

Եղբայրները հրաժեշտից առաջ միասնական աղոթք բարձրացրին Հայաստանի համար:

 

Նախորդ
...
X