.
Պատվելի Հովսեփ Կարապետյանի ծառայությունը ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հրավերով ապրիլի 12-20-ը Հայաստանում էր ԱՄՆ Սուրբ Նարեկ Հայ եկեղեցու հովիվ՝  Պատ. Հովսեփ Կարապետյանը: Ծառայություններով հագեցած շաբաթվա ընթացքում պատվելին ոչ միայն Աստծո Խոսքը բաժնեկցեց ՀԱԵ հովիվներին «Վերնատան» շրջանակներում, այլև եղավ Գյումրիում, Արմավիրում, հանդիպեց ՀԱԵ հովիվների, ծառայողների, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, քարոզեց ՀԱԵ Բաղրամյան 18-ում, հոգևոր խորհրդածություն առաջնորդեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում, այցելեց Ավետիսյան դպրոց, եղավ Arm. Gospel Radio-ի հյուրը:

«Եվ անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսն Աստծու և մեր Հոր առաջ»: Ա Թես. 1.3

Նախորդ
...
X