«Բացատրական քարոզ» դասընթացի շրջանակներում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու ծառայող եղբայրները հունիսի 24-26-ն ուսումնասիրեցին Նորկտակարանյան քարոզաբանությունը: Դասընթացի մասնակիցներին այս անգամ հյուրընկալել էր «Հույսի Տուն» ՀԱԵ-ն: Դասախոս Վեր. Հովհաննես Բաջանեանը համառոտ անդրադարձ կատարեց Նոր Կտակարանի 27 գրքերի ժանրերին ու մեկնաբանական ակնարկներին, դրանց հիման վրա քարոզ պատրաստելու սկզբունքներին ու գործնական քայլերին:
Այս դասընթացը 6-րդն էր 2022 թ.-ի նոյեմբերին մեկնարկած ՀԱԵ հովիվների ու ծառայող եղբայրների երկամյա դասընթացի շրջանակներում: Եվս երկու հանդիպում և դասընթացի մասնակիցները վկայականներ կստանան՝ համալրելով իրենց աստվածաշնչյան գիտելիքներն ու քարոզ պատրաստելու գործնական հմտությունները: