.
ՀԱԵ-ն ու ԵՀԱԵՄ-ն համագործակցության նոր օրակարգ են քննարկում

Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ԵՀԱԵՄ) 12 ներկայացուցիչ՝ միության նախագահ վեր. Ռընե Լևոնյանի գլխավորությամբ, այս օրերին Հայաստանում էին՝ միության տարեկան ժողովն այս տարի հայրենիքում անցկացնելու նպատակով: Առիթից օգտվելով՝ ՀԱԵ հովիվների հետ հանդիպում էր նախաձեռնվել:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության ծառայողները, հունիսի 25-ին միասնական պաշտամունքի, հոգևոր հաղորդակցության ու համագործակցության մասին խոսելու առիթ ունեցան «Հույսի Տուն» ՀԱԵ-ում: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ՀԱԵ և ԵՀԱԵՄ համագործակցության բարելավման ուղիները, որոշվեց հատուկ աշխատանք տանել երկու միությունների կապն ամրապնդելու, փոխադարձ այցելություններ ու համատեղ ծառայություններ կազմակերպելու ուղղությամբ:  

Նախորդ
...
X