.
2024թ., Հունվարի 3

 

Սաղմոս 33․6-9, 12-22                                                                Չորեքշաբթի   |   Հունվարի 3

 

Տե՛ր, թող Քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք Քեզ։ Սաղմ․ 33․22)

 

ՀՈւՅՍԻ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ

Օվկիանոսագետ Սիլվիա Էարլը, անմիջապես տեսնելով բուսական ժայռագոտու վատթարացումը, հիմնեց «Կապույտ առաքելություն» կազմակերպությունը՝ նվիրված համաշխարհային «Հույսի կետեր»-ի զարգացմանը։ Այս առանձնահատուկ վայրերն ամբողջ աշխարհում «ճգնաժամային նշանակություն ունեն օվկիանոսի առողջության համար», ինչն էլ ազդում է մեր կենսակերպի վրա։ Կանխամտածված խնամքի միջոցով գիտնականները տեսել են այդ տարածքների ստորջրյա էակների միասնականության պահպանման և անհետացող տեսակների կյանքի հարաբերությունը։Սաղմոս 33-ի մեջ սաղմոսերգուն ընդունում է Աստծո Խոսքը գոյության վերաբերյալ և երաշխավորում է Իր ստեղծած ամեն բանի հաստատուն մնալը (հ․ 6-9)։ Երբ Աստված թագավորում է սերունդներին և ազգերին (հ․ 11-19), Նա միայնակ վերականգնում է հարաբերությունները, փրկում կյանքեր, վերակենդանացնում հույսը։ Բայց Նա հրավիրում է մեզ, որ Իրեն միանանք՝ հոգ տանելու աշխարհի և Իր ստեղծած մարդկանց հանդեպ
           
Ամեն անգամ, երբ մենք փառաբանում ենք Աստծուն մոխրագույն երկնքում ցողված ծիածանի կամ ժայռոտ ափին դիպչող օվկիանոսի ալիքների համար, մենք կարող ենք հռչակել Նրա «կատարյալ սերը» և ներկայությունը՝ մեր հույսը դնելով Նրա վրա (հ․ 22)։

Երբ ենթարկվում ենք հուսահատության կամ վախի փորձության, երբ դիտարկում ենք աշխարհի ներկա իրավիճակը, համոզվում ենք, որ չենք կարող որևէ փոփոխություն մտցնել։ Սակայն, երբ կատարում ենք մեր բաժին պարտականությունը, կարող ենք պատվել Իրեն` որպես Արարչի, և օգնել ուրիշներին` հույս գտնել։

Աղոթք – Սիրո՛ղ Արարիչ և Պահապան, օգնի՛ր ինձ լինել հույս հայտնաբերող` և ուրիշների համար հոգ տանող ծառայող։ Ամեն։

 

Աստված ամեն ինչ անում է մեր հույսն Իր վրա հաստատելու համար։ Մենք էլ հավատարիմ մնանք մարդկանց մեջ հույս արթնացնելու և Աստծուն մոտեցնելու մեր ծառայության մեջ:

 

 

 

 

 Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 7-9, Մատթեոս 3