Բ Օրենք 30.15.20 Ուրբաթ | Հունվարի 5
Կանգնե՛ք ճանապարհներին և նայե՛ք, հարցրե՛ք, վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացե՛ք։ Երեմիա. 6.16
ԽԱՉՄԵՐՈւԿՆԵՐԻ ԱՍՏՎԱԾ
Երկարատև հիվանդությունից և բարձր ջերմությունից հետո պարզ էր, որ ամուսինս շտապ օգնության կարիք ուներ։ Հիվանդանոցն անմիջապես ընդունեց նրան։ Մի օր անց նրա վիճակը կայունացավ, բայց ոչ այնքան, որ կարողանար տուն վերադառնալ։ Ես դժվար ընտրության առաջ կանգնեցի. մնա՞լ ամուսնուս մոտ, թե՞ մեկնել կարևոր ուղևորության, որտեղ բազմաթիվ մարդիկ կլինեին և կարող էի կիրականացնեի բազում ծրագրեր։ Ամուսինս ինձ վստահեցրեց, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց սիրտս երկընտրանքի մեջ էր. աշխատա՞նք, թե՞ ընտանիք:
Աստծո ժողովուրդն Իր օգնության կարիքն ուներ՝ կանգնած կյանքի որոշումների խաչմերուկում: Շատ հաճախ մարդիկ հավատարիմ չէին Նրա տված պատվիրաններին։ Ուստի Մովսեսն աղերսեց ժողովրդին «ընտրել կյանքը»` հետևել Աստծո ճանապարհներին. «Կանգնե՛ք ճանապարհներին և նայե՛ք, հարցրե՛ք, վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացե՛ք» (Երեմիա 6.16):
Սուրբ գրքի հնագույն ուղիները կարող են վերափոխել մեզ։
Ես ինքս ինձ պատկերացրի կյանքի ֆիզիկական խաչմերուկում կանգնած և կիրառեցի Երեմիայի իմաստության բանաձևը։ Ամուսինս իմ կարիքն ուներ, աշխատանքս նույնպես կարևոր էր։ Ճիշտ այդ պահին ղեկավարս զանգեց ինձ և հորդորեց տանը մնալ։ Շունչ քաշեցի և շնորհակալություն հայտնեցի Աստծուն` խաչմերուկի` իր տված նախապատվության համար։ Աստծո ուղղորդումը երբեմն այնքան էլ հստակ չի գալիս, բայց գալիս է։
Երբ ընտրության խաչմերուկում լինենք, եկե՛ք անպայման Իրեն փնտրենք։
Աղոթք - Սիրելի՛ Աստված, երբ անորոշության մեջ եմ, օգնի՜ր ինձ խաչմերուկում փնտրել Քո ուղղորդումը։ Ամեն։
Երբ ուղղորդման կարիք ունես, վստա՛հ եղիր, որ Աստված Իր կամքը պիտի հայտնի քեզ։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 13-15, Մատթեոս 5. 1-26