Մատթեոս 2.9-13 Շաբաթ | Հունվարի 6
Բացելով իրենց գանձատուփերը` նրան նվերներ մատուցեցին`ոսկի, կնդրուկ և զմուռս։ Մատթեոս 2.11
ԶՄՈւՌՍԻ (ՄԵՌՈՆԻ) ԻՄԱՍՏԸ
Հայկական Սուրբ Ծնունդն է այսօր, ինչպես նաև Աստվածահայտնությունը (Epiphany)։ Այս օրը հատկանշական է այն իրադարձությունով, որ նկարագրված է «Մենք`արևելքի երեք արքաները» երգով, երբ հեթանոս մոգերն այցելեցին մանուկ Հիսուսին։ Բայց նրանք արքաներ չէին, ոչ էլ`հեռավոր արևելքից (Far fast), և դժվար թե նրանք հոգի լինեին։
Սակայն նրանք երեք նվեր բերեցին, որոնցից յուրաքանչյուրը երգում նշված է։
Երբ մոգերը հասան Բեթլեհեմ, բացելով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին` ոսկի, կնդրուկ և զմուռս» (h. 11)։ Նվերները խորհրդանշում են Հիսուսի առաքելությունը. ոսկին ներկայացնում է Նրա դերը՝ որպես Թագավոր, կնդրուկը, սրբավայրի մեջ այրված խունկի հետ խառնված, խոսում է Նրա աստվածության մասին, իսկ զմուռսը (մեռոնը), որ օգտագործվում էր դիակներ զմռսելու համար, մեզ հանգիստ է տալիս։
Երգի չորրորդ համարն ասում է. «Զմուռսն իմն է, նրա դառն օծանելիքը մռայլություն է շնչում, տխրում, հառաչում է, արնահոսում ու մեռնում քարե սառը գերեզմանի մեջ»։ Մենք նման տեսարան պատմության մեջ չենք գրել, բայց Աստված գրեց։ Հիսուսի մահը կենտրոնական է մեր փրկության համար։ Հերովդեսը փորձեց Հիսուսին սպանել նույնիսկ մանուկ հասակում (h. 13)։
Երգի վերջին հատվածն իրար է միացնում երեք նյութերը. «Հիմա փառավորապես Նա կբարձրանա` Թագավորը, Աստված և զոհը»։ Սա ամբողջացնում է Սուրբ Ծննդյան պատմությունը`ոգեշնչելով մեր պատասխանը. «Ալելուիա՜, ալելուիա՜, երկինքն ու երկիրը պատասխանում են»։
Աղոթք - Հա՜յր, թող Հոգիդ օգնի ինձ ապրել կյանքս երախտագիտությամբ` Քո Որդու համար, ով Իր կյանքը տվեց հանուն ինձ։ Ամեն։
Ի՞ նչ ես զգում, երբ մտածում ես այն ճշմարտության մասին, որ Հիսուսը ծնվեց` քեզ համար մեռնելու։ Ինչպե՞ս է Նրա հարությունը ոգեշնչում քեզ։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 16-17, Մատթ. 5.27-48