Սաղմոս 80.1, 7-14, 19 Կիրակի | Հունվարի 7
Ո՜վ զորությունների Աստված, վերադարձրու՛ մեզ և փայլեցրու քո երեսը, և կապրենք: Սաղմոս 80.7
ՊԱՏՐԱՍՏ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Ընկերոջս բջջային հեռախոսից ուղարկված նկարներն ապշեցուցիչ էին։ Իր կնոջ համար անակնկալ նվերի նկարները բացահայտեցին 1965 թ. վերականգնված Ֆորդ Մուսթանգը(Ford Mustang). փայլուն, մուգ կապույտ, շողշողացող քրոմե եզրերով, վերազարդարված սև մասերով և ժամանակակից շարժիչով։ Կային նաև «նախկին» նկարները`աղոտ, մաշված և ո՛չ տպավորիչ դեղին գույնի տարբերակները։ Այն շատ գրավիչ էր։ Բայց ժամանակը, մաշվածությունը և այլ գործոններ նրան հասցրել էին վերանորոգման, այսինքն՝ վերականգնման կարիք ուներ։
Այսպես էր նաև Աստծո ժողովրդի վիճակը` 80-րդ Սաղմոսի մեջ, ինչպես և կրկնված աղոթքի մեջ. «Ո՜վ զորությունների Աստված, կրկին դեպի մեզ դարձի՛ր… և մենք կփրկվենք» (հ․ 3, 7, 19)։ Թեև նրանց պատմությունը ներառում էր Եգիպտոսից փրկություն և հաստատում առատության երկրում (հ․ 8-11), լավ ժամանակները եկել ու անցել էին։ Անհնազանդության պատճառով նրանք զգում էին Աստծո դատաստանի ձեռքը (հ․ 12-13)։ Նրանք այսպես խնդրեցին. «Ո՜վ զորությունների Աստված, աղաչում ենք` դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տես» (հ․ 14)։
Աստված լսում է մեր աղոթքները՝ մեզ վերափոխելու համար (հ․ 1)։ Ի՞նչն է խանգարում քեզ հարցնել։
Աղոթք - Հա՜յր, փափագում եմ, որ ինձ վերականգնես, օգնես ինձ տեսնել դրա անհրաժեշտությունը և վերականգնվել։ Ամեն։
Ե՞րբ ես զգացել Աստծո վերականգնող, վերակենդանացնող աշխատանքը։ Քո կյանքի ո՞ր բնագավառն ունի վերափոխման կարիք։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց18-19, Մատթեոս 6.1-18