.
2024թ., Հունվարի 8

 

Հռոմեացիներինին 5.6-8                                                               Երկուշաբթի   |   Հունվարի 8

 

Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար: Հռոմ. 5.8

 

ԿԱՄԱՎՈՐ ՓՐԿԻՉ

 

Ուշ գիշերով ավտոմեքենա վարելիս Նիկոլասը (Nicholas) մի տուն տեսավ` կրակների մեջ։ Ավտոմեքենան կանգնեցրեց ճամփեզրին, վազեց դեպի այրվող տունը և չորս երեխայի ապահով դուրս բերեց։ Երբ երեխաների խնամակալը նկատեց, որ երեխաներից մեկը դեռ ներսում է, Նիկոլասին տեղյակ պահեց։ Վերջինս, առանց վարանելու, ներս վազեց։ Վեց տարեկան աղջիկը երկրորդ հարկում փակված էր մնացել, հետևաբար, Նիկոլասը ջարդեց պատուհանի ապակին։ Երեխան ցատկեց նրա ապահով գիրկը ճիշտ այն պահին, երբ դեպքի վայր հասան շտապ օգնության խմբերը։ Ուրիշների հանդեպ հոգատարություն ցուցաբերելով` նա փրկեց բոլոր երեխաներին։ Հանուն ուրիշների՝ Նիկոլասն անձնազոհություն դրսևորեց` իր ապահովությունը վտանգելու պատրաստակամությամբ։ Այս հզոր արարքն արտացոլումն է այն անձնազոհ սիրո, որը դրսևորվում է մեկ այլ պատրաստակամ փրկչի`Հիսուսի կողմից։ Նա է, որ Իր կյանքը տվել է, որպեսզի մեզ մեղքերից ու մահից ազատի։ Արդարև, երբ դեռևս մեղավոր էինք, իր ժամանակին Քրիստոսը մեռավ ամբարիշտների համար: (h. 5.6)

Պողոս առաքյալն ընդգծեց. «Հիսուսը, որ լիովին Աստված էր և մարմնով լիովին մարդ, ընտրեց իր կյանքը տալ և վճարել մեր մեղքերի գինը. գին, որ մենք երբեք չենք կարողանա ինքնուրույն վճարել»։ Աստված մեր հանդեպ ունեցած սերն արտահայտեց այն իրողությամբ, որ երբ դեռևս մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար։ (հ․ 8)։

Երբ մենք շնորհակալություն հայտնենք և վստահենք Հիսուսին`մեր պատրաստակամ Փրկչին, Նա կարող է մեզ զորացնել, որպեսզի սիրենք ուրիշներին զոհաբերությամբ, մեր խոսքերով և արարքներով։

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր ինձ վստահել քո կանխատեսությանը, երբ առաջին տեղում եմ դնում ուրիշներին։ Ամեն։

 

Ի՞նչ ես զգում, երբ պատկերացնում ես այն գինը, որ Հիսուսը պատրաստակամորեն վճարեց, քանի որ Նա սիրում է քեզ։

Ինչպե՞ս կկարողանաս այս շաբաթ ուրիշներին քեզնից ավելի կարևորել։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 20-22, Մատթեոս 6.19-34