Նեեմիա 1.4-11 Չորեքշաբթի | Հունվարի 10
Նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև: Նեեմ. 1.4
ԱՂՈԹՔԻ ԿՈՉ
Աբրահամ Լինքոլնը (Abraham Լincoln) վստահեցրեց ընկերոջը. «Ինձ հաճախ է ծնկի բերում այն ճնշող համոզմունքը, որ ես այլևս տեղ չունեմ գնալու»։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի սարսափելի տարիներին նախագահ Լինքոլնը ոչ միայն ժամանակ անցկացրեց ջերմեռանդ աղոթքի մեջ, այլև կոչ արեց ժողովրդին` իրեն միանալ։ 1861 թ. նա «խոնարհման, աղոթքի և ծոմապահության օր» նշանակեց, իսկ 1863թ. հայտարարեց. «Ազգերի բոլոր մարդկանց պարտականությունն է`ունենալ Աստծո գերիշխան զորությունից կախյալ լինելու գիտակցությունը, խոստովանել իրենց մեղքերն ու օրինազանցությունները` խոնարհությամբ, բայց երաշխավորված լույսով, որ իսկական ապաշխարությունը հանգեցնում է ողորմության և ներման»։
Երբ իսրայելցիները յոթանասուն տարի գերի էին Բաբելոնում, Կյուրոս թագավորը հրաման արձակեց, որ իսրայելացիները կարող են վերադառնալ Երուսաղեմ։ Երբ Նեեմիա իսրայելացին (h. 1.6) ՝ Բաբելոնի թագավորի մատռվակը (h. 11), իմացավ, որ վերադարձած ժողովուրդը «մեծ ձախորդության և նախատինքի մեջ էր» (h. 3), «նստեց ու արտասվեց, օրեր անցկացրեց սգալով, ծոմապահությամբ և աղոթքով» (9.1-37)։
Դարեր հետո՝ Հռոմեական կայսրության օրոք, Պողոս առաքյալը նույնպես իր ընթերցողներին հորդորեց, որ աղոթեն իշխանավորների համար (Ա Տիմ. 2. 1-2)։ Աստված դեռևս լսում է մեր աղոթքները այն հարցերի շուրջ, որոնք ազդում են ուրիշների կյանքի վրա։
Աղոթք - Սիրելի ՛ Հայր, մենք նեղության մեջ ենք։ Խնդրում ենք՝ օգնի՛ր և բժշկի՛ր մեզ։ Ամեն։
Ինչու՞ է Աստված կանչում Իր ժողովրդին` աղոթելու բոլորի համար։
Ձեր շրջապատից դուրս ո՞ւմ համար կարող եք աղոթել։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 25-26, Մատթեոս 8.1-17