.
2024թ., Հունվարի 11

 

Հովհաննես 21.17-24                                                                      Հինգշաբթի   |   Հունվարի 11

 

Եթե Ես կամենում եմ, որ նա մնա, մինչև Ես ետ գամ, քեզ ի՞նչ, դու Ինձ հետևիր: Հովհ.21.22

 

ՊԱՐԶ ԽՆԱՄՔ

 

«Խնդրում եմ՝ մաքրի՛ր առջևի սենյակն անկողին մտնելուց առաջ»,- ասացի աղջիկներիցս մեկին։ Անմիջապես պատասխանը եղավ. «Ինչու՞ ինքը դա չի անում»։

Նմանատիպ փոքր դիմադրությունները հաճախակի էին մեր տան մեջ, երբ աղջիկները փոքր էին։ Իմ պատասխանը միշտ նույն էր. «Մի՛ մատնանշիր քրոջդ, ես քեզ եմ խնդրում»։ 

Հովհ. 21-ի մեջ տեսնում ենք այս մարդկային հակումը՝ ցույց տրված աշակերտների մեջ։ Հիսուսը դեռևս նոր էր վերականգնել Պետրոսին՝ երեք անգամ ուրանալուց հետո (Հովհ. 18. 15-18, 25-27)։ Հիսուսն ասաց Պետրոսին. «Հետևի՛ր ինձ» (h. 19) պարզ, բայց ցավալի պատվիրան։ Հիսուսը բացատրեց, որ Պետրոսը կարող է հետևել իրեն մինչև մահ (h. 18-19)։

Պետրոսը հազիվ կարողացավ հասկանալ Հիսուսի խոսքերը՝ սկզբից հարցնելով իրենից հետո եկող աշակերտի մասին. «Ապա սա ի՞նչ պիտի անի » (h. 22)։

Որքան հաճախ ենք մենք նմանվում Պետրոսին։ Ավելի զարմանում ենք ուրիշների հավատքի ճամփորդություններից, քան այն ամենից, ինչ Աստված անում է մեզ հետ։ Իր կյանքի վերջում Հովհ. 21-ի մեջ կանխագուշակած Հիսուսի մահը շատ ավելի մոտ էր։ Պետրոսը մանրամասնեց Քրիստոսի տված պարզ պատվիրանը. «Հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սու՛րբ եղեք» (Ա Պետրոս 1.14-15)։ Դա բավական է, որ մեզնից յուրաքանչյուրը կենտրոնանա Հիսուսի վրա և ոչ թե`շրջապատի։

Աղոթք - Երկնավո՛ր Հայր, խնդրում եմ շարունակիր ինձ դարձնել Քո Որդու կերպարի նման։

 

Մենք հաճախ փորձում ենք համեմատել մեր հավատքով քայլելը ուրիշների քայլվածքի հետ։ Սակայն կենտրոնանք ոչ թե շրջապատի, այլ` Տեր Հիսուսի վրա։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 27-28, Մատթեոս 8.18-34