.
2024թ., Հունվարի 12

 

Ծննդոց 39.19-23                                                                                  Ուրբաթ   |   Հունվարի 12

 

Տերը նրա (Հովսեփի) հետ էր. ինչ որ անում էր, Տերը հաջողություն էր տալիս նրան: Ծննդ.39.23

 

ԱՍՏԾՈ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ

 

Մերձավոր Արևելքի գաղթակայանի մեջ, երբ Ռեզան (Reza) Աստվածաշունչ ստացավ, ծանոթացավ և հավատաց Հիսուսին: Նրա 1-ին աղոթքը Քրիստոսի անունով այս էր. «Գործածի՛ր ինձ՝ որպես քո գործավոր»: Ավելի ուշ, երբ թողեց գաղթակայանը, Աստված պատասխանեց այդ աղոթքին, երբ անսպասելիորեն աշխատանքով ապահովեց օգնության գործակալության մեջ: Ապա վերադառնալով գաղթակայան՝ նա ծառայեց այն մարդկանց, որոնց ճանաչում էր և սիրում: Նա ստեղծեց մարզական ակումբներ, կազմակերպեց լեզվի դասընթացներ և իրավաբանական խորհրդատվություն՝ «Որևէ բան, որ կարող է մարդկանց հույս տալ» խորագրով: Նա այս ծրագրերը տեսնում էր որպես ուրիշներին ծառայելու և Աստծո իմաստությունն ու սերը բաժնեկցելու միջոց:

Աստվածաշունչը կարդալու ժամանակ Ռեզան անմիջապես աղերսներ գտավ իր և  Ծննդոցի մեջ արձանագրված Հովսեփի պատմության միջև: Նա նկատեց, թե ինչպես Աստված գործածեց Հովսեփին Իր գործը շարունակելու համար, անգամ երբ բանտում էր: Քանի որ Աստված Հովսեփի հետ էր, բարություն դրսևորեց և ողորմություն շնորհեց նրան: Բանտապետը Հովսեփին բանտի պատասխանատու նշանակեց և այլևս ստիպված չէր ուշադրություն դարձնել այնտեղ եղած գործերին, որովհետև Աստված Հովսեփի հետ էր, և ինչ-որ անում էր, Տերը հաջողություն էր տալիս նրան (h. 23):

Աստված խոստանում է նաև մե՛զ հետ լինել: Անկախ նրանից, թե մեզ բանտարկություն է սպառնում ուղիղ թե փոխաբերական իմաստով, դժվարություններ, տեղահանումներ, սրտի ցավ կամ վիշտ, մենք կարող ենք վստահ լինել, որ Տերը երբեք չի լքի մեզ: Այնպես, ինչպես հնարավորություն տվեց Ռեզային՝ ծառայելու գաղթակայանում գտնվողներին, իսկ Հովսեփին ՝ ղեկավարելու բանտը: Նա միշտ մտերիմ կլինի մեզ հետ:

Աղոթք - Փրկի՛չ Աստված, Դու երբեք չես թողնի ինձ՝ նույնիսկ ամենադժվար իրավիճակում: Խնդրում եմ, հու՛յս տուր ինձ և աչքեր՝ տեսնելու Քո գործերն իմ կյանքում: Ամեն:

 

Ե՞րբ ես զգացել Աստծո քավիչ գործողությունը: Թո՛ղ Հովսեփի պատմությունն օգնի մեզ Աստծուն ավելի շատ վստահել:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 29-30, Մատթեոս 9.1-17