Եսայի 53.1-6 Կիրակի | Հունվարի 14
Հիրավի, Նա մեր ցավերը վերցրեց և մեր վշտերը Իր վրա կրեց: Ես. 53.4
ԿԼԱՆԵԼՈՎ ՉԱՐԻՔԸ
2011 թ. Ֆուկուսիմա Դայչի ատոմակայանի միջուկային աղետը, որ երկրաշարժի հետևանքով պատահեց, հսկայական քանակությամբ թունավոր նյութեր արձակեց և պատճառ դարձավ ավելի քան 150.000 բնակչի տարհանմանը: Տեղացիներից մեկն ասաց. «Կարծես անտեսանելի ձյուն տեղաց Ֆուկուսիմայի վրա և ծածկեց տարածաշրջանը»: Բարձր ճառագայթումը հայտնվեց մշակաբույսերի, կենդանիների և աղետի վայրից կիլոմետրերով հեռու գտնվող այլ տարածքների վրա: Թունավորման դեմ պայքարելու համար տեղացիները սկսեցին զբաղվել արևածաղկի մշակությամբ. բուսատեսակ, որ հայտնի է ճառագայթ կլանելու հատկությամբ: Նրանք տնկեցին ավելի քան 200.000 սերմ. այժմ միլիոնավոր արևածաղիկներ են ծաղկում Ֆուկուսիմայում:
Արևածաղիկը, որ գործում է Աստծո նախագծով, ինչ-որ չափով կատարում է Հիսուսի տիեզերական առաքելությունը, որի նպատակն է բուժել ամբողջ աշխարհը: Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց և մեր վշտերն Իր վրա կրեց» (հ. 4): Նա Իր էության մեջ առավ մեր աշխարհի ողջ չարությունը, բռնությունը և թունավոր նյութերը, բոլոր ուղիները, որոնց միջոցով մենք՝ մարդիկս, կոչնչացնենք ինքներս մեզ: Նա վերցրեց մեր բոլոր հանցանքները: Խաչի վրա Հիսուսը խոցվեց ոչ թե Իր սխալ արարքի, այլ «մեր անօրենությունների» համար (հ․ 5):Եվ քանի որ Նա մեռավ մեր մեղքերի համար, մենք կարող ենք բուժվել և կյանք ունենալ: «Իր վերքերով մենք բժշկվեցինք» (հ․ 5):
Քրիստոսը մեզ միայն վերացական չի ներում, այլ Իր վրա է վերցնում մեր բոլոր ահավոր մեղքերը: Հիսուսն Իր վրա է վերցնում այդ ամենը և հոգեպես բուժում մեզ:
Աղոթք - Սիրելի՛ Աստված, Դու պաշտպանում ես ինձ և ինձ հետ ես: Օգնի՛ր ինձ, որ գործեմ ուրիշների համար: Ամեն:
Հիսուսը ներում է մեր բոլոր մեղքերը. վերցնելով չարը՝ փոխում է մեզ ամբողջությամբ:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 33-35, Մատթեոս 10.1-20