.
2024թ., Հունվարի 15

 

Մարկոս 10. 35-45                                                                        Երկուշաբթի   |   Հունվարի 15

 

Ձեզնից ով ուզենա մեծ լինել, պիտի ձեր սպասավորը լինի։ Մարկոս10.43   

 

ՈւՐԻՇՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼ՝ ՀԱՆՈւՆ ՀԻՍՈւՍԻ

 

Դերասանուհի Նիշել Նիքլսը (Nichelle Nichols) ամենից շատ հիշվում է «Աստղային ճանապարհ» շարքի հարյուրապետ Ուհուրայի դերով։ Այդ դերը ստանալը Նիքլսի համար անձնական հաղթանակ էր, նա դարձավ առաջին աֆրիկացի-ամերիկացի կանանցից մեկը, ով մասնակցություն ունեցավ մեծ հեռուստաեթերային ծրագրի մեջ։ Բայց դրանից ավելի մեծ հաղթանակ էր սպասում նրան։

Նիքլսը փաստորեն «Աստղային ճանապարհ» առաջին ծրագրային շարքն ավարտելուց հետո հրաժարվեց վերադառնալ իր թատերական աշխատանքին։ Հետո նա հանդիպեց Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին, ով հորդորեց չհեռանալ։ Նա ասաց, որ հեռուստատեսությամբ առաջին անգամ են տեսնում սևամորթ կնոջ, ով ունակ է ամեն բան անել, նույնիսկ Տիեզերք թռչել։ Հարյուրապետ Ուհուրայի դերը խաղալով՝ Նիքլսն ավելի մեծ հաղթանակի հասավ՝ սևամորթ կանանց ու երեխաներին ցույց տալով, թե նրանք ինչ կարող են դառնալ։

Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին Հիսուսից Իր թագավորության լավագույն պաշտոնները (հ. 37)։ Հիսուսը ոչ միայն բացատրեց նրանց խնդրանքի ցավալի իրողությունը (հ․ 38-40), այլև ոչ արեց ավելի բարձր նպատակներ հետապնդել` ասելով. «Ձեզնից ով ուզենա մեծ լինել, պիտի ձեր սպասավորը լինի» (հ․ 43)։

Հիսուսի հետևորդները չպետք է միայն անձնական հաղթանակներ փնտրեն, այլ Իր նման օգտագործեն իրենց դիրքերն ուրիշներին ծառայելու համար (հ․ 45):

Նիքլսի նման երբեք չբավարարվենք միայն անձնական հաղթանակով, այլ օգտագործեք այն պաշտոնը, որ ձեռք ենք բերում ծառայելու ուրիշներին` Իր անունով։

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, ցու՛յց տուր ինձ, թե ինչպես օգտագործեմ դիրքս` Քո անունով ուրիշներին ծառայելու համար։ Ամեն։

 

Մենք ունենք մեր անձնական նպատակները, սակայն դրանց միջոցով կարող ենք դռներ բացել նաև ուրիշների համար։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 36-38, Մատթեոս 10.21-42