Ա Կորնթացիներին 10.1-11 Երեքշաբթի | Հունվարի 16
Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ա Կորնթ. 10.11
ՍՈՎՈՐԵԼ ՍԽԱԼՆԵՐԻՑ
Ապագա ֆինանսական սխալներից խուսափելու համար, ինչպես եղավ 1929 և 2008 թվականներին, որոնք տապալեցին համաշխարհային տնտեսությունը, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում հիմնվեց «Սխալների գրադարանը»։ Այն ավելի քան երկու հազար գրքից բաղակացած հավաքածու է, որը կարող է օգնել՝ կրթելու տնտեսագետների հաջորդ սերունդին։ Ըստ գրադարանի աշխատակիցների՝ դա հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես «խելացի մարդիկ շարունակում են հիմարություններ անել»։ Աշխատակիցները կարծում են, որ հզոր տնտեսություն կառուցելու միակ ճանապարհը նախկին սխալներից դասեր քաղելն է։
Պողոսը հիշեցրեց կորնթացիներին, որ փորձությունից խուսափելու և հաստատուն հոգևոր կյանք ունենալու միջոցներից մեկը Աստծո ժողովրդի անցյալի սխալներից սովորելն է։ Առաքյալն օգտագործեց հին Իսրայելի անհաջողությունները որպես օրինակ` իմաստություն ձեռք բերելու համար։ Իսրայել ժողովուրդը դարձավ կռապաշտ, ընտրեց «սեռական անբարոյականության» ուղին, տրտնջաց Աստծո ծրագրերի և նպատակների համար և ապստամբեց Նրա առաջնորդների դեմ: և ապստամբեց Նրա առաջնորդների դեմ։ Իրենց մեղքի պատճառով նրանք փորձեցին Քրիստոսին (հ․ 7-10)։
Պողոսը ներկայացրեց այս պատմական «օրինակները» Սուրբ Գրքից` օգնելու Հիսուսին հավատացողներին` խուսափել Իսրայելի սխալները կրկնելուց (հ․ 11):
Երբ Աստված օգնում է մեզ, եկե՛ք դասեր քաղենք մեր և ուրիշների գործած սխալներից, որպեսզի կարողանանք Իր համար հնազանդ սիրտ ձեռք բերել։
Աղոթք - Սիրելի՛ Աստված, խնդրում եմ`օգնի՛ր ինձ անհաջողություններից դասեր քաղել, որպեսզի ավելի հնազանդ լինեմ Քեզ։ Ամեն։
Երբ փորձում ենք մեղք գործել, հիշե՛նք նախազգուշացումները, զգաստանա՛նք մեր և ուրիշների սխալներից։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 39-40, Մատթեոս 11