Հեսու 24.14-18 Չորեքշաբթի | Հունվարի 17
Ընտրե՛ք այսօր, թե ում եք ծառայելու… Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Հեսու 24.15
ԱՍՏԾՈւՆ ՀԵՏԵՎԵԼՈւ ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ
Բրիտանական օրաթերթը (Daily Mirror) հայտարարում է. «Միջին տարիք ապրած մարդն իր կյանքի ընթացքում 773,618 որոշում է կայացնում»: Թերթը շարունակում է՝ պնդելով, որ մենք ափսոսում ենք դրանցից 143,262-ի համար: Ես պատկերացում չունեմ, թե ինչպես է թերթը հասել այդ թվերին: Բայց պարզ է, որ մեր կյանքի ընթացքում բախվում ենք որոշումներ կայացնելու անթիվ պարագաների: Նրանց մեծ մասը կարող է չիրականանալ, հատկապես երբ համարում ենք, որ մեր բոլոր ընտրություններն ունեն հետևանքներ, որոնց մի մասը շատ ավելի ծանրակշիռ են, քան մյուսները:
Քառասուն տարի անապատում թափառելուց հետո իսրայելացիները կանգնեցին իրենց նոր հայրենիքի շեմին: Ավելի ուշ՝ երկիր մտնելուց հետո, Հեսուն՝ նրանց առաջնորդը, իսրայելացիների համար դժվար ընտրության կոչ արեց. «Դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին» (հ. 14):
Հեսուն ասաց նրանց. «Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու… Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու» (հ․ 15):
Սկսելով մեր ամեն նոր օրը՝ մեր առջև տարբեր հնարավորություններ են դրվում, որոնք մեզ մղում են բազմաթիվ որոշումներ կայացնելու: Ժամանակ հատկացնելը՝ խնդրելով, որ Աստված առաջնորդի մեզ, ազդում է մեր կատարած ընտրությունների վրա: Հոգու զորությամբ մենք կարող ենք ընտրել ամեն օր Իրեն հետևել:
Աղոթք - Հա՛յր, երբեմն կյանքը և առկա բազմաթիվ ընտրությունները կարող են ճնշող թվալ: Խնդրում եմ՝ առաջնորդի՛ր քայլերիս և որոշումներիս մեջ, որպեսզի պատվեմ Քեզ իմ կատարած ընտրություններով: Ամեն:
Վստահ ենք, որ երբեմն ափսոսում ենք մեր արած որոշ ընտրությունների համար: Ինչպե՞ս կարելի է իմաստուն վարվել նման իրավիճակներում:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 41-42, Մատթեոս 12.1-23