.
2024թ., Հունվարի 19

 

Մատթեոս 7.13-15                                                                               Ուրբաթ   |   Հունվարի 19

 

Զգու՛յշ եղե՛ք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Մատթեոս 7.15

 

ԱՍՏԾՈ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՍԵՐԸ

 

Ամառային մի գիշեր մեր տան մոտ գտնվող թռչունները հանկարծ սկսեցին քաոսային կռնչյունով ձայներ արձակել: Ձայնը գնալով ուժեղացավ. երգեցիկ թռչունները ծառերից ականջ ծակող կանչեր էին արձակում: Վերջապես հասկացանք պատճառը:

Երբ արևը մայր մտավ, մի մեծ բազե ցատկեց ծառի գագաթը՝ կատաղի ահազանգելով ցրեց թռչուններին, որոնք փախան սպառնացող վտանգից:

Մեր կյանքի ընթացքում կարելի է լսել ամբողջ Աստվածաշնչի մեջ եղած հոգևոր նախազգուշացումները սուտ ուսմունքների դեմ: Մենք կարող ենք կասկածներ ունենալ մեր լսածի վերաբերյալ: Մեր հանդեպ ունեցած սիրո պատճառով մեր երկնավոր Հայրն Աստվածաշնչի մեկնաբանությունն է տալիս՝ պարզ դարձնելու նման հոգևոր վտանգները:

Հիսուսը սովորեցրեց. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ոչխարի հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (հ. 7.15): Նա շարունակեց. «Իրենց պտուղից պիտի ճանաչեք նրանց: …ամեն բարի ծառ լավ պտուղ է բերում , և վատ ծառ չար պտուղ է բերում»: Ապա զգուշացրեց մեզ. «Ուրեմն, իրենց պտուղից պիտի ճանաչեք նրանց» (հ․ 16-17, 20):

Առակներ 22.3-ը հիշեցնում է մեզ. «Խորագետը չարիքը տեսնում է և զգուշանում, բայց միամիտները անտեսում են ու պատժվում»: Նման նախազգուշացումների մեջ ներառված է Աստծո պաշտպանիչ սերը, որ բացահայտվում է մեզ ուղղած Իր խոսքերի միջոցով:

Ինչպես թռչուններն էին նախազգուշացնում իրար, թո՛ղ որ մենք էլ ականջ դնենք Աստվածաշնչի նախազգուշացումներին՝ թռչելով հոգևոր վտանգից դեպի Աստծո ապահով գիրկը:

Աղոթք - Հա՛յր, Աստվածաշունչը սիրով զգուշացնում է, և մենք շնորհակալություն ենք հայտնում Քեզ: Թո՛ղ որ այսօր ականջալուր լինենք Քո խոսքերին: Ամեն:

 

Հոգևոր նախազգուշացումներ հաճախ են լինում մեր սրտերում, իսկ Աստվածաշունչը հաստատում է դրանք:

 

 

 

 

 Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 46-48, Մատթեոս 13.1-30