.
2024թ., Հունվարի 21

 

Ա Հովհաննես 4.9-19                                                                            Կիրակի   |   Հունվարի 21

 

Մենք սիրում ենք Նրան, որովհետև նախ Նա սիրեց մեզ։ Ա Հովհ. 4.19

 

ԿԱԹԻԼ ԱՌ ԿԱԹԻԼ

 

Տասնվեցերորդ դարի հավատացյալ հեղինակ Թերեզա Ավիլան գրում է. «Ամեն բանի մեջ մենք փնտրում ենք հաճելի ուղիներ՝ Աստծուն ծառայելու»։ Նա կսկիծով է նշում այն բազմաթիվ միջոցները, որոնց ձգտում ենք՝ վերահսկելով մեր կյանքն ավելի «հաճելի» ուղիներով, փոխանակ Աստծուն վստահելու։ Մեր միտումն է`դանդաղ, կանխամտածված և նույնիսկ դժկամությամբ աճել՝ Աստծուն վստահելու ամբողջ էությամբ։

Այսպես է խոստովանում Թերեզան. «Նույնիսկ երբ չափում ենք մեր կյանքը Քեզնով, պետք է գոհ լինենք՝ Քո տված պարգևները կաթիլ առ կաթիլ ստանալով, մինչև որ մեր կյանքն ամբողջովին Քեզ հանձնենք»։

Որպես մարդ արարածներ՝ մեզնից շատերին վստահությունն ինքնին չի տրվում։ Ուստի, եթե Աստծո շնորհքն ու սերը զգալը և ստանալը մեզնից կախված լիներ, դժվարության մեջ կհայտնվեինք։

Սակայն, ինչպես կարդում ենք Ա Հովհաննես 4-ում, Աստծո սերը մեր հանդեպ  նախապես է եղել (հ․ 19)։ Նա սիրեց մեզ շատ ավելի առաջ. «Սրանում է սերը, որ ոչ թե  մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ և Իր որդուն ուղարկեց իբրև մեր մեղքերի քավություն» (հ․ 10):

Աստիճանաբար, մեղմորեն, կամաց-կամաց Աստված բուժում է մեր սրտերը, որպեսզի ստանանք Իր սերը` կաթիլ առ կաթիլ. Նրա շնորհքն օգնում է մեզ`Իրեն հանձնել մեր վախերը (հ․ 18)։ Կաթիլ առ կաթիլ Նրա շնորհքը մեր սրտին է հասնում, մինչև որ հայտնվենք Իր առատ գեղեցկության և սիրո ողողման մեջ։

Աղոթք - Հավատարի՜մ Աստված, շնորհակալ եմ, որ սիրեցիր ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ Քեզ չէի վստահում։ Երախտապարտ եմ, որ տարբեր ձևերով  Դու հասնում ես ինձ, որտեղ էլ որ լինեմ։ Ամեն։

 

Աստծո սերն օգնում է մեզ, որ հույսով և վստահությամբ հաղթահարենք մեր վախերը և զգանք Աստծո շնորհքը մեր կյանքում`«կաթիլ առ կաթիլ»։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 1-3, Մատթեոս 14.1-21