.
2024թ., Հունվարի 22

 

Ղուկաս 10.17-20                                                                          Երկուշաբթի   |   Հունվարի 22

 

Ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ղուկ. 10.20

 

ՃԻՇՏ ԿԵՆՏՐՈՆԱՑՈւՄ

 

Մենք Խային (Kha) ճանաչում էինք ավելի քան մեկ տարի։ Նա մեր եկեղեցու փոքր խմբից էր, որ ամեն շաբաթ հավաքվում էինք քննարկելու այն, ինչ սովորում էինք Աստծո մասին։
            Մի երեկո` հերթական հանդիպման ժամանակ, նա անդրադարձավ Օլիմպիական խաղերին իր մասնակցության մասին։ Հիշեցումն այնքան պատահական էր, որ վրիպեց մեր ուշադրությունից։  Համարյա։  Ո՜հ, ահա ինձ թվաց, թե ճանաչում էի մի  օլիմպիականի, որ մասնակցել էր խաղերին և պղնձյա մեդալ էր շահել։ Չէի կարողանում հասկանալ, թե ինչու նա նախապես այդ մասին չէր հիշատակել։ Բայց Խայի համար, թեև մարզական նվաճումներն իր պատմության հատուկ մասն էին,  ավելի կարևոր  բաներ կային. ինչպես իր ընտանիքը, համայնքը և իր հավատքը։

Ղուկաս 10.1-23-ում մի պատմություն կա, որը նկարագրում է, թե ինչը պետք է կենտրոնական լինի մեր ինքնության համար։

Երբ  Հիսուսի ուղարկած  յոթանասուներկու աշակերտները վերադարձան Աստծո  թագավորության մասին ուրիշներին պատմելու իրենց ճամփորդությունից, ներկայացրին, որ «Իր անունով դևերն էլ հնազանդվեցին իրենց» (հ․ 17)։  Թեև Հիսուսը հաստատեց, որ նրանք լցված էին մեծ զորությամբ և պաշտպանությամբ, բայց նշեց նաև, որ նրանք կենտրոնացած էին սխալ բաների վրա։ Նա պնդեց, որ իրենց ուրախության պատճառը պետք է լիներ այն, որ իրենց «անունները գրված են երկնքում» (հ․ 20)։
            Ինչ  ձեռքբերումներ կամ կարողություններ էլ Աստված մեզ շնորհած լինի, մեր ուրախության հիմնական պատճառը պետք է լինի այն, որ մենք վստահում ենք Հիսուսին, մեր անունները գրված են երկնքում, և մենք վայելում ենք Տիրոջ ամենօրյա ներկայությունը մեր կյանքում։

Աղոթք - Երկնավո՛ր Հայր, շնորհակալ եմ, որ իմ անունը գրեցիր երկնքում։ Ես ուրախ եմ Քեզ ճանաչելու համար։ Ամեն։

 

Ինչի՞ վրա ենք կենտրոնացած։ Ինչպե՞ս մեր ուշադրությունը հրավիրենք ավելի  կարևոր և հավիտենական արժեքների վրա։

 

 


Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 4-6, Մատթեոս 14.22-36