.
2024թ., Հունվարի 24

 

Հակոբոս 1.18-20                                                                          Չորեքշաբթի   |   Հունվարի 24

 

Յուրաքանչյուր մարդ թող արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու և բարկանալու մեջ։ Հակոբոս 1.19

 

ԱՐԱԳ ԼՍԵԼ

 

Զգացի, որ սրտիս զարկերն արագանում են, երբ պատրաստվեցի հերքել սիրելի ընկերուհուս մեղադրանքները։ Այն, ինչ տեղադրել էի համացանցում,  ոչ մի կապ չուներ իր հետ, ինչպես ինքն էր ակնարկում։ Բայց մինչև պատասխանելս, աղոթք շշնջացի։ Հետո հանգստացա և լսեցի, թե ինչ էր ասում նա, նկատեցի իր խոսքերի ետևում թաքնված ցավը։ Պարզ էր, որ դա ավելի խորն էր։ Ընկերուհիս ցավ էր զգում, և ինքս ինձ պաշտպանելու հարցը լուծվեց, երբ որոշեցի օգնել նրան` հաղթահարելու իր ցավը։

Այս զրույցի ընթացում իմացա, թե ինչ նկատի ուներ Հակոբն այսօրվա հատվածում, երբ մեզ հորդորեց «արագ լինել լսելու մեջ և ծանր` խոսելու, բարկանալու մեջ» (հ․ 19)։ Լսելը մեզ կարող է օգնել` տեսնելու, թե ինչ կա խոսքերի ետևում և խուսափել բարկությունից, որովհետև «մարդու բարկությունը չի իրագործում Աստծո  արդարությունը (հ․ 20)։ Այն մեզ թույլ է տալիս լսել խոսողի սիրտը։ Կարծում եմ` կանգ առնելն ու աղոթելն ինձ մեծապես օգնեց, ու ես շա՜տ ավելի զգայուն դարձա նրա խոսքերից` փոխանակ ինքս ինձ պաշտպանելու։ Հավանաբար, եթե մի պահ չսթափվեի ու չաղոթեի, իմ մտքերը զենքի կրակոցի նման պիտի նետեի նրա վրա՝  ասելով, թե  որքա՜ն վիրավորված էի։

Հակառակ նրան, որ ես Հակոբի տված ցուցումները միշտ չէ, որ ճիշտ եմ ընկալում, բայց այդ օրը, կարծեմ, ստացվեց։

Մի պահ կանգ առնելն ու շշուկով աղոթելը, նախքան զայրույթն ու վիրավորանքն ինձ կկլանեն, զսպված, արագ լսելու և դանդաղ խոսելու բանալին  է։

Աղոթում եմ, որ Աստված ինձ իմաստություն տա այդպես ավելի հաճախ վարվելու համար։

Աղոթք - Շնորհքի՛ Աստված, խնդրում եմ` հիշեցրու՛ ինձ, որ արագ լինեմ լսելու և ծանր` վիրավորելու մեջ։ Ամեն։

 

Եթե Հակոբի տված ցուցումներն օգնում են, մտածի՛ր, թե ինչպես կարող ես այսօր դրանք օգտագործել։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք  9-11, Մատթեոս 15. 21-39