Սաղմոս 103.1-8. 17 Կիրակի | Փետրվարի 4
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները։ Սաղմ. 103.2
ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ
Ուղեղային ուռուցքով ախտորոշվելուց հետո Քրիստինա Քոստան (Christina Costa) նկատեց, որ քաղցկեղի դեմ պայքարի մասին խոսակցությունների մեծ մասում գերակշռում է պայքարի լեզու։ Նա «չուզեց մեկ տարուց ավելի անցկացնել՝ պատերազմելով իր մարմնի հետ»։ Փոխարենը նկատեց, որ ամենաօգտակարը երախտագիտության զգացում ունենալն է իր համար հոգ տանող մասնագետների խմբի նկատմամբ` իր ուղեղի ու մարմնի բուժման համար։ Նա իր սեփական փորձով զգաց, որ անկախ նրանից, թե որքա՜ն դժվար է պայքարելը, երախտագիտության զգացողությունն օգնում է մեզ՝ դիմակայելու ճնշվածությունը և «լարել մեր ուղեղը, որպեսզի օգնի ճկունություն ձեռք բերելու համար»։
Քոստայի հզոր պատմությունն ինձ հիշեցրեց, որ երախտագիտություն ցուցաբերելը պարզապես այն չէ, որ հավատացյալներն անում են՝ պարտականություն համարելով։ Թեև ճիշտ է, որ Աստված արժանի է մեր երախտագիտությանը, դա նաև առավելություն է մեզ համար։ Երբ մենք բարձրացնում ենք մեր սրտերը` ասելով. «Օրհներգի՜ր Տիրոջը ու մի՛ մոռանա Նրա բոլոր բարիքները» (հ․ 2), սա մեզ հիշեցնում է Աստծո անթիվ ճանապարհների մասին` վստահեցնելով մեր ներված լինելը, մեր մարմինների բժշկվելը։ Այսպես մեր սրտերում զգում ենք «սեր և կարեկցանք» և անհամար «լավ բաներ»` Տիրոջ ստեղծագործության մեջ (հ. 3-5):
Թեև ո՛չ բոլոր տառապանքներն են լիարժեք բժշկություն գտնում այս կյանքում, բայց մեր սրտերը միշտ կարող են նորոգվել երախտագիտությամբ, քանի որ Աստծո սերը մեզ հետ է «դարեդար» (հ. 17)։
Աղոթք - Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ Քեզ, որ միշտ ինձ երախտագիտության և հույսի առիթ ես տալիս։ Ամեն։
Երախտապարտ սիրտ ունենալով՝ բուժում ենք ստանում։ Եկե՛ք այսօր շնորհակալ լինենք ամեն ինչի համար։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 34-35, Մատթեոս 22.23-46