.
2024թ., Փետրվարի 5

 

Հովհաննես 8.2-11                                                                      Երկուշաբթի   |    Փետրվարի 5

 

Քեզ ոչ  ոք դատապարտե՞ց։ Հովհ. 8.10

 

ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ

 

Մագիի (Maggie) երիտասարդ ընկերուհին տարօրինակ, ցնցող հագուստով հայտնվեց եկեղեցում։ Սակայն ոչ ոք չզարմացավ. նա  պոռնիկ էր։ Մագիի այցելուն անհանգիստ շարժվում էր նստած տեղում, պարբերաբար քաշում չափազանց կարճ շրջազգեստը, ցուցադրաբար ձեռքերով շարժումներ անում շուրջը։ Մագին, հմտությամբ շեղելով մարդկանց ուշադրությունը նրա հագած շրջազգեստից, հարցրեց. «Ո՜հ, մրսու՞մ ես, ահա՛, վերցրու շալս»։

Մագին տասնյակ մարդկանց ծանոթացրել էր Հիսուսի հետ` պարզապես նրանց հրավիրելով եկեղեցի, օգնելով` հանգստութուն գտնել։ Ավետարանը փայլում էր Մագիի ճարտար մեթոդների շնորհիվ։ Նա բոլորին արժանապատվությամբ էր վերաբերվում։

Երբ կրոնական առաջնորդները շնության մեջ բռնված կնոջը Հիսուսի մոտ բերին, Քրիստոսն ուշադրության չարժանացրեց նրան, մինչև մեղադրողները չհեռացան։ Երբ նրանք հեռացան, Հիսուսը նախատելու փոխարեն երկու պարզ հարց  տվեց. «Ու՞ր են նրանք»։ «Ոչ մեկը չդատապարտե՞ց քեզ»։ (հ. 8.10)։ Վերջին հարցի պատասխանը, իհարկե, բացասական էր։ Ուստի Հիսուսը նրան տվեց Ավետարանը՝ մեկ կարճ հայտարարությամբ՝ «Ուրեմն` գնա՛ և այլևս մի՛ մեղանչիր» (հ. 11)։

Երբեք մի՛ թերագնահատեք մարդկանց հանդեպ իսկական սիրո ուժը, այն սիրո տեսակը, որ հրաժարվում է դատապարտելուց, նույնիսկ, երբ նա արժանապատվություն ու ներում է հաղորդում բոլորին։

Աղոթք - Ողորմա՛ծ Աստված, խնդրում եմ՝ ների՛ր ինձ դատողի հոգի ունենալու համար և օգնի՛ր ցույց տալ ուրիշներին Քո սերն ու շնորհքը։ Ամեն։

 

Երբ տեսնում ես մեկին, ով դատողի հոգի ունի, ինչպե՞ս ես արձագանքում։ Ու՞մ ես պատրաստվում այս շաբաթ եկեղեցի հրավիրել և ինչպե՞ս կապահովես նրա գալը։ 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 36-38,  Մատթեոս 23. 1-22