Նեեմիա 4.6-9 Չորեքշաբթի | Փետրվարի 7
Մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ Նեեմիա 4. 9
ՀՐԵՇՏԱԿՆԵՐ՝ ՊԱՏԵՐԻ ՎՐԱ
Երբ Ուալսը և Մերի Բրաունը (Wallace and Mary Brown) տեղափոխվեցին Անգլիայի Բիրմինգհամի աղքատ շրջանը` ստանձնելու մի եկեղեցու մահամերձ հովվի պաշտոնը, նրանք չգիտեին, որ անօրենների մի ամբոխ եկեղեցին և նրա հարակից բնակարանը դարձրել էր իրենց կենտրոնը։ Բրաունների տան պատուհանները քարկոծել էին, այրել ցանկապատը, սպառնացել նրանց երեխաներին։ Չարաշահումները շարունակվում էին երկար ամիսներ, ոստիկաններին չէր հաջողվում կասեցնել դրանք։
Նեեմիայի գիրքը պատմում է, թե ինչպես իսրայելցիները վերակառուցեցին Երուսաղեմի փլատակ պարիսպները։ Երբ տեղացիները խնդիրներ առաջացրին՝ «անհանգստություն հրահրելու» սպառնալիքով և բռնությամբ (հ. 4.8), իսրայելցիներն «աղոթեցին... որ Աստված նրանց դեմ պահակներ նշանակի» (հ. 9)։ Զգալով, որ Աստված օգտագործեց այս իրավիճակն իրենց ուղղելու համար, Բրաունները, նրանց երեխաները և եկեղեցու մի քանի անդամ պտտվեցին իրենց եկեղեցու պատերի շուրջ` աղոթելով, որ Նա հրեշտակներ ուղարկի որպես պահապաններ։ Ամբոխը ծաղրեց, բայց հաջորդ օրը հայտնվեց միայն նրանց կեսը։ Հաջորդ օրը միայն հինգ հոգի էին, իսկ մյուս օրը ոչ ոք չեկավ։ Ավելի ուշ Բրաունները լսեցին, որ ամբոխը հրաժարվել է եկեղեցում անհանգստություն հրահրելուց ահաբեկության պատճառով։
Աղոթքի այս հրաշալի պատասխանը մեր սեփական պաշտպանության բանաձևը չէ, բայց հիշեցնում է, որ Աստծո գործի դեմ հակադրությունը պիտի գա, և պետք է պայքարել աղոթքի զենքով։ «Հիշե՛ք, որ Տերը մեծ է ու ահեղ»,- ասաց Նեեմիան իսրայելցիներին (հ. 14)։ Նա նույնիսկ կարող է ազատ արձակել բռնակալ սրտերը։
Աղոթք - Հիանալի՛ Աստված, պաշտպանի՛ր ժողովրդիդ Քո հզոր հրեշտակներով և ազա՛տ արձակիր թշնամիներիդ սրտերը։ Ամեն։
Ի՞նչ կանեիր, եթե Բրաունների իրավիճակում հայտնվեիր։ Ո՞վ ունի քո աղոթքների կարիքը՝ ազատագրվելու համար։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 1-3, Մատթեոս 24. 1-28