.
Պատանյաց ու երիտասարդաց հանդիպումներ՝ ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտում, երկու օրով հյուրընկալել էր ՀԱԵ Երեւանի՝ Բաղրամյան 18-ի երիտասարդներին: Առաջին օրը, ծանոթությունից հետո, միասնական պաշտամունք, փառաբանություն եղավ, պատգամը՝ Ա Կորնթացիս 10.1-13 համարների շուրջ էր, որից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան խմբերում սերտել նյութն ու խոսել փորձությունների, դրանց հաղթահարման միջոցների եւ Աստվածահաճո կյանքի մասին:  Հանդիպման երկրորդ օրը՝ հոկտեմբեր 24-ին, Շիրակամուտի եւ Երեւանի ՀԱԵ երիտասարդները միասին այցելեցին Հայաստանի բնական հուշարձաններից մեկը՝ Թռչկանի ջրվեժ, որտեղ հասնելու համար քայլեցին 26 կիլոմետր: Երիտասարդները տպավորված էին թե՛ էքսկուրսիայով, եւ թե՛ միաբանության մեջ Աստծո շնորհքը տեսնելով:

Ավելի վաղ՝ Հոկտեմբերի 20-ին, ՀԱԵ Երեւանի՝ Բաղրամյան 18-ի երիտասարդացը հյուրընկալել էր Իջեւանի ՀԱԵ 15 երիտասարդների: Միասնական պաշտամունքից, հյուրասիրությունից ու մտերմացնող խաղերից բացի, երիտասարդները սերտել են Աստծո խոսքը, սովորել ներելու չափանիշները:

Իսկ ՀԱԵ Իջեւանի պատանիներին հյուրընկալելու հնարավորություն ուներ ՀԱԵ Ալավերդու պատանյաց խումբը: Հկտեմբերի21-ին տեղի ունեցած միասնական պաշտամունքն ու իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությունը՝ հանդիպման գլխավոր նպատակն էր: 40-ից ավելի պատանիներ՝ Արդկադի Հանիսյանի օգնությամբ, սերտեցին նաեւ Առակաց գրքից մի հատված եւ խոսեցին իրենց սովորությունների մասին: Պատանիները նաեւ միասին խաղալու եւ հյուրասիրության առիթ ունեցան:

Նախորդ
...
X