Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրավերով այս օրերին Հայաստանում են Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները: Այցի շրջանակներում, հունիսի 16-ին հանդիպում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում:
ՀԱԵ ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, ով նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) խորհրդի անդամ է, և ՀԱԵ հովիվ վեր. Գևորգ Գասպարյանը, ով նաև ՀԱԸ-ի փոխնախագահն է, հանդիպեցին Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն պարոն Հորսթ Շայղենբղանդի և միջազգային ծրագրերի մենեջեր տիկին Սիլկե Գաբղիշի հետ:
Կողմերն անդրադարձան Աստվածաշնչային ընկերության պատմությանը, որի հիմքերում Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների համագործակցությունն է: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն իրենց հերթին ներկայացրին ՀԱԵ ներկայիս գործունեությունն ու ծառայությունների շրջանակը: