.
Վարչապետն ընդունել է Վեր. Փոլ Հայդոսթյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին, քննարկել կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր է քննարկել: 
Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը: 
Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

Աղբյուր՝ gov.am

Հ.Գ. Բեյրութի Հայկազյան համալսարանը Սփյուռքի միակ հայկական բուհն է։ Հիմնվել է 1955 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության կողմից: