.
10 հազար տուփ նվեր` Հայաստանի եվ Արցախի երեխաներին

Սուրբ Ծննդյան տոները յուրահատուկ ու անակնկալներով հարուստ կլինի Հայաստանի եւ Արցախի ավելի քան 10 հազար մանուկների ու պատանիների համար: Շարունակելով նախորդ տարիների բարի ավանդույթը՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջոցներով,  Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախաձեռնությամբ եւ տասնյակ կամավորների ջանքերով Սուրբ Ծննդյան նվերներով լեցուն ավելի քան 10 հազար տուփ պատրաստվեց: Դրանք կբաժանվեն Հայաստանի եւ Արցախի ամբողջ տարածքում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին՝ Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ժամանակ՝ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Հայտնության բարի լուրի հետ միասին: 

Կարեւոր է նշել նաեւ, որ վերջին տարիներին նվերների պատրաստման գործընթացում անգնահատելի դեր են ունեցել Նելսոն Ռանդոլֆն ու Ալ Ջիբիլյանը, մասնավորապես նվերների ձեռք բերման, Հայաստան փոխադրման եւ փաթեթավորման գործընթացը կազմակերպելու գործում։

 

Նախորդ
...
X