.
Սուրբ Ծննդյան միասնական պաշտամունք ՀԱԵ-ում

«Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Քրիստոնյաների ամենակարեւոր տոներից մեկը՝ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիներում եւս ավետվեց Բարի Լուրի հայտնության այս խոսքերով՝ Սուրբ Ծննդյան պաշտամունքի ընթացքում: Բաղրամյան 18-ում այդ օրը միասնական պաշտամունք էր: Երեւանի բոլոր համայնքները, ինչպես նաեւ Աբովյանի ՀԱԵ-ն մեկ հարկի տակ էին իրենց հովիվների ու առաջնորդների հետ միասին: Փառաբանության բաժինն առաջնորդեցին Երեւանի ՀԱԵ երիտասարդական եւ պատանեկան երգչախմբերը: Իրենց մասնակցությունն ունեցան նաեւ մանուկները: Պատգամաբերը Պատ. Ատոմ Սիմոնյանն էր, ով խոսեց Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրսիտոսի ծննդյան եւ այդ ավետիսը ամեն օր ապրելու կարեւորության մասին: Երեւանի մյուս համայնքների հովիվներն առաջնորդեցին պաշտամունքի տարբեր բաժինները: Հավատացյալները հնարավորություն ունեցան նաեւ լսելու ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի Սուրբ Ծննդյան տեսաուղերձը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:

Միասնական պաշտամունքից հետո, ՀԱԵ համայնքի անդամները նաեւ մասնակցեցին ընտանեկան՝ համայնքային ճաշկերույթին: 

Նախորդ
...
X