.
Սուրբ Ծնունդը՝ Ավետիսյան դպրոցում

Հայաստանյայց Ավետրանական եկեղեցու Հարավ արևմտյան թաղամասի ծառայողական խումբը  Հունվարի 8-ին այցելեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր, որտեղ տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան միջոցառում: Միջոցառումը սկսվեց  Պատ. Գագիկ Դանիելյանի ողջույնի խոսքով, այնուհետ շարունակվեց Սուրբ Ծննդյան երգերով, որից հետո ուրախ խաղեր էին: Միջոցառման երկրորդ բաժինն ամփոփվեց «Երկնային Արքայի նվերը» ներկայացմամբ, որը անվասայլակին գամված մի դաժան երեխայի մասին էր։ Նա ապրում էր հարուստ ընտանիքում և պահանջում էր բոլորի ուշադրությունը։ Աղջնակի վերջին քմահաճությունն էր՝ ունանալ իրեն հասակակից աղախին։ Սկզբում փոքրիկ տիրուհին  կասկածանքով էր մոտենում աղջկան, սակայն աղախինը  իր բարի գործերով և, ամենակարևորը, Սուրբ ծննդյան պատմության միջոցով փխրեցնում է տիրուհու քար սիրտը։  Սուրբ ծննդյան գիշերը հրաշք է տեղի ունենում և փոքրիկ տիրուհին բժշկվում է։  Ներկայացման մեջ ներառված էր նաև Սուրբ Ծննդյան պատմությունը, որը ներկայացրեցին Հայաստանյայց Ավետրանական եկեղեցու Հարավ արևմտյան թաղամասի կիրակնօրյա դպրոցի մանուկները: Այն ամբողջացրեց ողջ պատմությունը: Ծրագրի ավարտին բոլոր երեխաներին բաժանվեցին նվերներ, որով և ավարտվեց հանդիպումը: Դպրոցականներն ուրախ էին: 

Անահիտ Սիմոնյան

Նախորդ
...
X