.
Ձմեռային բակային ճամբար Շիրակամուտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտում, գրեթե 10 տարի, ձմեռային բակային ճամբար է կազմակերպում գյուղի պատանիների համար: 2018թ.-ի բակային ճամբարը տեղի ունեցավ հունվարի 12-15-ը:  Այս տարվա ճամբարի խորագիրն էր «Քո լավագույն ուսուցիչը»: Սուրբգրային սերտողությունները սովորեցնում էին որպես լավագույն ուսուցչի նմանվել ու ապավինել Քրիստոսին, կյանքի բոլոր ոլորտներում եւ իրավիճակներում: Ճամբարի յուրաքանչյուր օրը սկսվում էր սուրճի, թեյի և քաղցրավենիքի հյուրասիրությամբ, որի ընթացքում քննարկվում էր նախորդ օրվա նյութը: Այնուհետեւ շարունակվում էր առավոտյան դահլիճային ծրագրով, որի ընթացքում էլ պատանիները լսում էին օրվա  պատգամը: Մինչեւ ճաշը, պատանիները միասնական խաղերի հնարավորություն էին ունենում, իսկ ճաշից հետո՝ երեկոյան դահլիճային ծրագիրն էր սկսվում՝ փառաբանությամբ և դահլիճային խաղերով: Այս տարի ձմեռային բակային ճամբարի մասնակիցների թիվը անցնում էր 50-ը: Բակային ճամբարի ընթացքում Շիրակամուտի պատանիները մեկ օրով հյուրընկալեցին նաեւ Սպիտակի ՀԱԵ-ի պատանիներին:

Նախորդ
...
X