.
2024թ., Հոկտեմբերի 24

Հովհաննես 14.16, 23-27                            Հինգշաբթի   |   Հոկտեմբերի 24

 

 

Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։ Եսայի 58.7

 

ԿԵՐԱԿՈՒՐ ՍՈՎԱԾԻ ՀԱՄԱՐ

 

Աֆրիկայի Հորն կամ Պենինսուլա անվամբ թերակղզին տարիներ շարունակ պատուհասվում է սաստիկ երաշտից. այն ոչնչացնում է բերքը, սպանում անասուններին և վտանգում միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Քենիայի Կակումա փախստականների ճամբարում ապաստանած մարդկանց համար իրավիճակն ավելի ծանր է, քանի որ փախչելով պատերազմից և ճնշումներից, հայտնվել են ավելի սարսափելի իրավիճակում: Փախստականների մասին հերթական զեկույցում նկարագրվում էր մի երիտասարդ կնոջ պատմություն, ով իր երեխային առողջական ծանր վիճակով բերել էր ճամբարի պատասխանատուների մոտ: Երեխան տառապում էր թերսնուցմամբ, ինչի պատճառով նրա մազերը և մաշկը չոր ու փխրուն էին դարձել: Նա չէր ժպտում և չէր ուտում: Նրա փոքրիկ մարմինն ուժասպառ էր: Բժիշկներն անմիջապես միջամտեցին և փրկեցին փոքրիկին։ Բարեբախտաբար, թեև կարիքները դեռևս մեծ են, սակայն ստեղծված ենթակառուցվածքն ամեն բան անում է կյանք փրկող պաշարներ ապահովելու համար:

Այս հուսահատ վայրերը հենց այն վայրերն են, որտեղ Աստծո ժողովուրդը կանչված է փայլելու Նրա լույսով և սիրով (Եսայի 58.8): Երբ մարդիկ քաղցած են, հիվանդ կամ վտանգի մեջ են, Աստված կանչում է Իր ժողովրդին՝ առաջինը ապահովելու սնունդ, դեղորայք և անվտանգություն՝ բոլորը Հիսուսի անունով: Եսայի հանդիմանեց իսրայելացիներին, ովքեր կարծում էին, թե հավատարիմ են ծոմ պահելու և աղոթելու մեջ, բայց անտեսում էին իրական կարեկցանքի աշխատանքը, որը պահանջվում էր ճգնաժամի մեջ. նրանք հավատարիմ չէին Տիրոջ այս պատվերը կատարելու մեջ. «Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր» (h. 7):

Աստված ուզում է, որ քաղցածները սնվեն՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես: Եվ Նա գործում է մեր մեջ և մեր միջոցով՝ բավարարելու կարիքը:

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր գործիդ մեջ մաս ու բաժին ունենալու՝ փոխանցելով սնունդ, սեր և մխիթարություն նրանց, ովքեր քաղցած են և կարիքի մեջ: Ամեն։

 

Մտածե՛ք՝ որտե՞ղ է այսօր Աստված հրավիրում ձեզ՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորին: 





Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 3-5, Ա Տիմոթեոսին 4