Հայ Ավետարանական համաշխարհային խորհուրդը, որի կազմում են Հայ Ավետարանական միությունները, այդ թվում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, 2024 թ.-ի հոկտեմբերի 17-ին և 18-ին Կանադայում՝ Մոնրեալի Առաջին Հայ Ավետարանական եկեղեցում, գումարեց իր տարեկան ժողովը: Խորհուրդը քննարկեց աշխարհասփյուռ Հայ Ավետարանական եկեղեցիների դիմագրաված իրավիճակներն ու մարտահրավերները:
Տարեկան ժողովի ընթացքում ընտրվեց նաև ՀԱՀԽ-ի ղեկավար նոր կազմը: ՀԱՀԽ-ի նախագահն այսուհետև վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանն է, փոխնախագահի պաշտոնում ընտրվել է վեր. դոկ. Ռընե Լևոնյանը, վեր. Հենրիկ Շահնազարյանը ատենադպիրն է, պարոն Նուրհան Հալվեճյանը՝ գանձապահը: Նորընտիր խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրել է վեր. դոկ. Վահան Թութիկյանին:
ՀԱԵ-ն աղոթում է, որ Տերն իր իմաստությամբ առաջնորդի ՀԱՀԽ-ի նորընտիր ղեկավար կազմը՝ ծառայելու ի փառս Աստծո և ի բարօրություն Իր եկեղեցու: