.
2024թ., Հոկտեմբերի 28

Ծնունդ 33.1-11                             Երկուշաբթի   |   Հոկտեմբերի 28

 

 

Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան։ Ծնունդ 33.4

 

ԱԶԱՏՎԵԼ ՈՒՂԵԲԵՌԻՑ

 

Քոլեջում մեկ կիսամյակ ուսումնասիրեցի Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները: Դասընթացը պահանջում էր ձեռք բերել մի հաստափոր դասագիրք, որը պարունակում էր այն ամենը, ինչ Շեքսպիրը երբևէ գրել էր: Գիրքը կշռում էր մի քանի կիլոգրամ, և ես ստիպված էի ուսապարկիս մեջ այն ժամերով կրել։ Այս ծանրությունից մեջքի ցավեր առաջացան, նաև  պայուսակիս մետաղյա ճարմանդը պոկվեց։

Մեր կյանքում որոշ բաներ կան, որ չափազանց ծանր են մեզ համար: Օրինակ՝ անցյալի ցավերից առաջացած հուզական բեռը կարող է դառնությամբ և ատելությամբ լցնել մեր սրտերը: Բայց Աստված ցանկանում է, որ մենք ազատություն գտնենք՝ ներելով մարդկանց և, հնարավորության դեպքում, խաղաղություն հաստատելով նրանց հետ (Կող. 3.13): Որքան մեծ է ցավ, այնքան ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: Եսավից շատ տարիներ պահանջվեցին՝ ներելու Հակոբին իր անդրանիկ իրավունքն ու օրհնությունը գողանալու համար (Ծնունդ 27.36):

Երբ նրանք վերջապես վերամիավորվեցին, Եսավը ողորմությամբ ներեց իր եղբորը և նույնիսկ «գրկեց նրան» (հ. 33.4)։ Ոչ մի բառ չասվեց. նրանք երկուսն էլ լաց եղան։ Ժամանակի ընթացքում Եսավի բարկությունն անցավ, բարկություն, որ ստիպում էր նրան նույնսիկ մտածել սպանության մասին (հ. 27.41)։ Հակոբը գիտակցեց իր սխալը, թե որքան է վնասել իր եղբորը և խոնարհությամբ ընծաներ բերեց եղբոր առաջ՝ ի նշան հաշտության և եղբոր հանդեպ հարգանքի վերականգնման  (հ. 33.8-11):

Ի վերջո, երկու եղբայրներն էլ եկան այն եզրակացության, որ մեկը մյուսի հանդեպ ոչ մի պարտք և պահանջ չունի (հ. 9, 15). բավական էր ներել ու ներվել՝  ազատվելով անցյալի ծանր բեռից:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ազատի՛ր ինձ դառնությունից և բարկությունից: Ամեն։

 

Ո՞ր տեսակի վիրավորանքներն եք քեզ համար ներելն ամենադժվարը:

Ուրիշներին ներելու հատկությունն արտացոլում է Երկնային Հոր հետ մեր հարաբերությունները:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 15-17, Բ Տիմոթեոսին 2