.
2024թ., Հոկտեմբերի 31

Եփեսացիներին 1.3-19        Հինգշաբթի   |   Հոկտեմբերի 31

 

 

Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Եփես. 1.13

 

ՀԱՎԱՏՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Բարրին հույս չուներ, որ երբևէ կվերամիավորվի իր դստեր հետ: Բացի այն, որ նա դեռահաս տարիքից առնչվել էր հանցագործ խմբերի և թմրանյութերի հետ, վեց տարի ապրել էր փողոցում։ Այնուհետև Բարրին բուժման ընթացք անցավ վերականգնողական կենտրոնում, ազատվեց իր կախվածությունից և ամուսնացավ: Բայց ընտանեկան կյանքը չստացվեց, հարաբերությունները փլուզվեցին: Մոռանալու համար նա նորից վերադարձավ թմրանյութերին։ «Ես հասել եմ անդունդի եզրին,- մի օր խոստովանեց Բարին,- շաբաթվա մեջ երկու անգամ փորձեցի ինքնասպան լինել, այսպես շարունակվել չի կարող»։

Հուսահատության մեջ Բարրին հանդիպեց տեղի միսիոներական ծառայողներից մեկին, ով նրան տեղափոխեց քրիստոնեական վերականգնողական կենտրոն: Այնտեղ երիտասարդը ճանաչեց Քրիստոսին և մի քանի տարվա թերապիայից և քրտնաջան աշխատանքից հետո վերադարձավ լիարժեք կյանքի։ Այժմ նա հաճույքով շփվում է դստեր հետ և օգնում է տեղի բանտում գտնվող բանտարկյալներին։ Քաջալերում և իր փորձառությամբ կիսվում է նրանց հետ, ովքեր հուսահատ և անօգնական վիճակում են. «Օգնություն խնդրե՛ք, և անպայման ելք կլինի»:

Ավետարանի զորությունը դրսևորվում է հուսահատների սրտում հույս բերելու մեջ: Ինչպես Պողոս Առաքյալը գրեց Եփեսոսի եկեղեցուն, Աստված օրհնեց Իր ժողովրդին «ամեն հոգևոր օրհնությամբ» Քրիստոսով (Եփես. 1.3): Նա ընդունեց հավատացյալներին «Հիսուս Քրիստոսի միջոցով... Իր շնորհի փառքի համար» (հ. 5-6): Մենք այժմ «կնքված ենք խոստացված Սուրբ Հոգով»՝  որպես Նրա հավերժական ունեցվածք (հ. 13):

Աստծո օգնությունն ու կենդանի հույսը հասանելի են բոլորին: Պարզապես պետք է հավատալ:

Աղոթք – Փառապանծ Աստված, շնորհակալ եմ, որ ներեցիր և որդեգրեցիր ինձ: Դու կնքեցիր ինձ Քո Սուրբ Հոգով, և այժմ գիտեմ, որ Քեզ եմ պատկանում: Ամեն։

 

Ինչպե՞ս է Աստծո փրկարար սերը դրսևորվել ձեր կյանքում: 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 22-23, Տիտոսին 1