.
2024թ., Նոյեմբերի 1

Եփեսացիներին 5.15-20                                                            Ուրբաթ   |   Նոյեմբերի 1

 

 

 

Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը։ Եփես․ 5.15-16

 

ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ

 

2019 թվականի մարտի 14-ին ՆԱՍԱ-ի հրթիռները արձակվեցին՝ տիեզերագնաց Քրիստինա Կոխին տեղափոխելով դեպի Միջազգային տիեզերակայան։ Կոխը Երկիր չպետք է վերադառնար 328 օր, որպեսզի արժանանար կնոջ կողմից ամենաերկար շարունակական տիեզերական թռիչքի ռեկորդակրի տիտղոսին։ Ամեն օր, Երկրից մոտավորապես 254 մղոն բարձրության վրա, էկրանը հինգ րոպե ընդմիջումներով հետևում էր տիեզերագնացի անցկացրած ժամանակին: Նա պետք է կատարեր մի շարք ամենօրյա առաջադրանքներ՝ սնվելուց մինչև փորձարկումներ, և ժամ առ ժամ կարմիր գիծ էր շարժվում էկրանի վրայով, որն անընդհատ ցույց էր տալիս, թե արդյո՞ք Կոխը ժամանակացույցից առաջ է, թե՞ հետ է մնում: Նա չպետք է կորցներ և ոչ մի րոպե:

Իհարկե, Պողոս առաքյալը խորհուրդ չտվեց մեր կյանքը կառավարող կարմիր գծի ազդեցության տակ լինել, այլ խրախուսեց ուշադիր օգտագործել մեր թանկարժեք, սահմանափակ ժամանակի ռեսուրսը։ «Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփես. 5.15-16): Աստծո իմաստությունը սովորեցնում է մեզ լցնել մեր օրերը հոգատարությամբ՝ Իրեն հնազանդվելու, մեր մերձավորին սիրելու և աշխարհում Քրիստոսի շարունակական փրկագնմանը մասնակցելու համար: Ցավոք, լիովին հնարավոր է անտեսել Աստծո հրահանգները և փոխարենն օգտագործել մեր ժամանակն անմտորեն(հ. 17)՝ վատնելով մեր տարիները եսասիրական կամ կործանարար զբաղմունքների մեջ:

Սա չի նշանակում, որ պետք է մոլուցքով անհանգստանանք ժամանակի համար, այլ պարզապես հնազանդությամբ և վստահությամբ հետևենք Աստծուն: Դա կօգնի մեզ առավելագույնս ճիշտ և տեղին օգտագործել մեզ տրված ժամանակը երկրի վրա:

 

Ի՞նչ է նշանակություն ունի քեզ համար ժամանակը:

Արդյոք խելամտորե՞ն, թե՞ անմտորեն ենք գործածում այն:

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, թող ի նպաստ Քո գործի օգտագործեմ ժամանակս։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 24-26, Տիտոսին 2